Փետրուարի 6-ին տեղի ունեցած 7.7 մագնիտուդ հզօրութեամբ երկրաշարժի հետեւանքով Թուրքիայում եւ Սիրիայում զոհերի թիւը հասել է 34 179-ի: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Ըստ Թուրքիայի արտակարգ իրավիճակների համակարգման կենտրոնի կիրակի օրուայ տուեալների՝ զոհերի թիւը երկրում հասել է 29 605-ի: Աղետի գոտուց տարհանուել է 147 934 մարդ:
Սիրիայում հաստատուել է 4574 մարդու մահ: Սիրիայի պետական SANA գործակալութեան տուեալներով՝ երկրում երկրաշարժի զոհերի թիւը կազմում է 1414: Իսկ Սիրիայի ընդդիմութիւնը յայտնել է, որ երկրի հիւսիս-արեւմտեան շրջաններում զոհուել է 3160 մարդ:
Ըստ Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հետեւանքների վերացման վարչութեան՝ Քահրամանմարաշի Պազարջիկի եւ Էլբիստանի շրջաններում տեղի ունեցած երկու հզօր երկրաշարժերից յետոյ գրանցուել է 2412 հետցնցում: