Փետրուարի 11-ին տեղի ունեեցած պատահարի պատճառով այրուել է ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» գրասենեակի առաջին հարկը։
Հրշէջ փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 3։30-ի սահմաններում։ Ամբողջութեամբ այրուել է գրասենեակի առաջին հարկում գտնուող պահակակէտը, ծխահարուել` միջանցքը։
Տեղի ունեցած պատահարի հետեւանքով մարմնական վնասուածքներով հիւանդանոց է տեղափոխուել շէնքի անվտանգութեան աշխատակից Մհեր Ղահրամանեանը։
Առաւոտեան այցելելով հիւանդանոց տեղեկացանք, որ Մհեր Ղահրամանեանի կեանքին վտանգ չի սպառնում, ստացել է այրուածքներ եւ շնչուղիների ծխահարում։