Բերիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Մակար Եպս. Աշգարեանը Տ. Մանուկ Վրդ. Պարիխանեանի եւ Սիրիայի խորհրդարանի պատգամաւոր Ժիրայր Ռեիսեանի հետ «Ֆրիշօ» հիւանդանոցում այցելել է երկրաշարժից տուժած սիրիահայերին:
«Արմենպրես»-ի հետ զրոյցում այս մասին յայտնեց Սիրիայի խորհրդարանի պատգամաւոր Ժիրայր Ռեիսեանը՝ նշելով, որ Սրբազան հայրը, իր հայրական օրհնութիւնն է տուել եւ աղոթել երկրաշարժից փրկուած հաեորդիների համար՝ մաղթելով շուտափոյթ ապաքինում:
Ժիրայր Ռեիսեանը յաւելեց, որ այս պահին քաղաքացիների մեծ մասը դեռեւս դրսում են, իսկ փրկարարական աշխատանքները շարունակւում են:
