Նոր բացայայտումներ Սինանեանի հարցազրոյցից
Իրաւաբան Ռոբերտ Մարգարեանը With Artsakh Youtube ալիքից հետաքրքրական հաղորդում է ունեցել ՀՀ Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանի վերջին յայտարարութիւնների մասին:
Մարգարեանը սկզբում յիշեցնում է Սինանեանի անցած ճանապարհն ու «քաղաքական դէմք» դառնալու ճանապարհին իր ունեցած հաւատարմութիւնները և ապա անդրադառնում է իր կատարած յայտարարութիւններին և փաստացի տուեալներով ապացուցում դրանց անհիմն լինելը:
Մարգարեանը նաև մի այլ փաստի բացայայտում է կատարել որը ակնյայտօրէն ի յայտ է գալիս Սինանեանի վերջին յայտարարութիւններից:
Յիշենք որ Յունուարի 31-ին 24news.am կայքէջով հեռարձակուել է հարցազրոյց Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանի հետ, որտեղ, ինչուչէ նաև մի այլ ճեպազրոյցի ընթացքին Սինանեանը իր վերջին շրջանի սովորութեան համաձայն անհիմն ցեխարձակումներ է կատարել ՀՅԴի և սփիւռքի նկատմամբ: Այս անգամ ևս Սինաեանի յայտարարութիւնները ոչ միայն իր համար չապահովեցին սփիւռքում ելոյթներ կամ հանդիպումներ ունենալու «անցագիր» այլ նոր բողոքի ու զայրոյթի ալիք բարձրացրեց սփիւռքում: Մանրամասնութիւնները տեսնել տեսանիւթում: