«Օկուպացիայի մասին Լաւրովի երեկուայ յայտարարութիւնը, ընդհանրապէս բոլոր այդ յայտարարութիւնները, ըստ էութեան, ժխտուած են միջազգային միակ դատական որոշմամբ, դա Չիրագովն ընդդէմ Հայաստանի Հայաստանի գործով կայացուած վճիռն է»,- Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերեալ «Հայաստան» խմբակցութեան հրաւիրած խորհրդարանական լսումներին ասաց ՍԴ նախկին դատաւոր Ալուինա Գիւլումեանը։
Նա յիշեցրեց, որ այդ որոշմամբ Եւրոպական դատարանն արդիւնաւետ վերահսկողութիւն իրականացնելու հիմքով ճանաչուեց Հայաստանի իրաւազօրութիւնը եւ ոչ թէ տարածքների օկուպացուած լինելու առումով։
«Այսինքն մենք իրականացնում էինք, ըստ Եւրոպական դատարանի, որոշակի արդիւնաւետ իրաւազօրութիւն, բայց չէինք օկուպացրել այդ տարածքները, օկուպացիայի մասին որեւէ բառ չեք հանդիպի այդ որոշման մէջ այն դէպքում, երբ որ Եւրոպական դատարանում եւ մէկ, եւ միւս մօտեցումը կայ։ Սա մէկ միջազգային փաստաթուղթ, որի վրայ մենք միշտ հանգիստ կարող ենք յենուել ու ասել, որ այստեղ որեւէ օկուպացիայ չկայ»,- ասաց Ա. Գիւլումեանը։
Նրա խօսքով, այսօր պէտք է կարողանալ օգտուել նախկին որոշումներից եւ ոչ միայն Եւրոպական դատարանի, նաեւ ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւերից, որոնք որեւէ ձեւով այդ տարածքի նկատմամբ, այսպէս ասած Հայաստանի կողմից, որեւէ օկուպացիայ չէն ճանաչել, աւելին՝ ճանաչել են, ինչ-որ մի տեղ, կարելի է ասել, դրա անհրաժեշտութիւնը որպէս Հայաստանի հետ Արցախի միացման։
«Մենք չենք փորձում հիմնաւորել, որ Արցախի հարցը լինելով հայ-ադրբեջանական հակամարտութիւնը, Հայաստան-Ադրբեջան հակամարտութիւն չէ եւ Հայաստանի օժանդակութիւնը, չնայած մենք ի սկզբանէ սխալներ ենք թոյլ տուել, հէնց թեկուզ հրադադարի պայմանագիրը Հայաստանի կողմից նոյնպէս ստորագրելով, համենանդէպս մենք պէտք է կարողանաք հիմնաւորել, որ դա Հայաստան-Ադրբեջան հակամարտութիւն չէ, Հայաստանը չի կարող փոխարինել Արցախի ժողովորդին, չի կարող արտայայտել նրա կամքը, կարող է ընդամէնը սատար կանգնել նրանց ինքնորոշման իրաւունքին»,- ասաց Ալուինայ Գիւլումեանը։
Panorama.am