Հայաստանում 2022 թուականին յանցագործութեան դէպքերն աճել են 24,4 տոկոսով

Հայաստանում 2022 թուականին յանցագործութեան դէպքերն աճել են 24,4 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2022 թուականի ընթացքում Հայաստանի Հանրապետութիւնում արձանագրուել է յանցագործութեան 37 հազար 612 դէպք (2021 թուականին՝ 30 հազար 245)։ Նախորդ տարուայ համեմատութեամբ յանցագործութեան դէպքերն աճել են 7367-ով կամ 24.4 տոկոսով: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացաւ Գլխաւոր դատախազութեան 2022 թուականի գործունէութեան մասին հաղորդումից։ 

«2022 թուականին արձանագրուել է ոչ մեծ ծանրութեան, միջին ծանրութեան, ծանր ն առանձնապէս ծանր յանցագործութիւնների աճ: 2021 թուականի համեմատութեամբ ոչ մեծ ծանրութեան յանցագործութիւնների դէպքերն աճել են 2831-ով կամ 19.3 տոկոսով (2021 թուականին` 14629, 2022 թուականին` 17.460), միջին ծանրութեան յանցագործութիւնների դէպքերը՝ 2383-ով կամ 29.8 տոկոսով (2021 թուականին՝ 7988, 2022 թուականին՝ 10.371), ծանր յանցագործութիւնների դէպքերը՝ 633-ով կամ 14.2 տոկոսով (2021 թուականին՝ 4447-5080), իսկ առանձնապէս ծանր յանցագործութիւնների դէպքերը՝ 530-ով կամ 151.4 տոկսով (2021 թուականին՝ 350-880): Առանձնապէս ծանր յանցագործութիւնների դէպքերի 530-ով աճը պայմանաւորուած է 482 սպանութեան դէպքերով, որոնցից 484-ը յանկարծամահութեան դէպքերն են, որոնք նախկինում որպէս յանցագործութիւն չէին հաշուառւում:

Հետեւաբար, 2022 թուականին կատարուել է 396 առանձնապէս ծանր յանցագործութիւն, որը 46-ով կամ 13 տոկոսով աւել է նախորդ տարուայ ցուցանիշից»,- ասուած է Գլխաւոր դատախազութեան տարեկան հաղորդման մէջ։

Նշւում է, որ յանցագործութեան 37.612 դէպքի բացարձակ մեծամասնութիւնը՝ 84.1 տոկոսը, ոչ մեծ (21.281 դէպք կամ 56.6 տոկոս) ն միջին ծանրութեան (10.371 դէպք կամ 27.6 տոկոսը) յանցագործութիւններն են: Առանձնապէս ծանր յանցագործութիւններն ընդհանուր յանցագործութիւնների զանգուածում կազմում են 2.3 տոկոսը (2021 թուականին՝ 1.2 տոկոս), իսկ ծանր յանցագործութիւնները՝ 13.595 (2021 թուականին՝ 14.7 տոկոս):

«2012-2022 թուականների յանցաւորութեան կառուցուածքը վկայում է, որ ընդհանուր յանցագործութիւնների կազմում ծանր ն առանձնապէս ծանր յանցագործութիւնների տեսակարար կշիռն արտայայտող միջին տարեկան տոկոսային ցուցանիշը կազմել է 17.2 տոկոս: Մինչդեռ, 2022 թուականին ծանր ն առանձնապէս ծանր յանցագործութիւնները կազմել են ընդհանուր յանցագործութիւնների 15.8 տոկոսը: 2012-2022 թուականների ընթացքում նշուած ցուցանիշից աւելի ցածր ցուցանիշ արձանագրուել է միայն 2017 թուականին՝ 14.3 տոկոս»,- ասուած է հաղորդման մէջ։

Share