Մեզ համար մեծ պատիւ էր միասնական Մայր Հայաստանն ու Արցախը ներկայացնելն ազգային այս համայնքում: Սիրելի՜ իրանահայեր, շնորհակալութիւն անսահման ջերմ ընդունելութեան համար»:
«Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Ասպրամ Կրպէյեանը գրում է․
«Սոյն թուականի յունուարի 26-30-ը Արցախի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանի հետ աշխատանքային այցով գտնւում էինք Իրանի Իսլամական Հանրապետութիւնում։
Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի Թեմական խորհրդի հրաւէրով յունուարի 27-ին պատիւ ունեցանք ներկայացնելու միասնական Մայր Հայաստանն ու Արցախը Թեհրանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում հազարաւոր իրանահայերի մասնակցութեամբ տեղի ունեցած աննախադէպ հանրահաւաքում, որտեղ ելոյթ ունեցան նաեւ ԹՀԹ Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսեանը եւ հեռաւար ուղերձ յղեց Արցախի Թեմի Առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամեանը:
Այնուհետեւ հանդիպում ունեցանք ԹՀԹ Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսեանի, ինչպէս նաեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանի հայազգի պատգամաւորներ Ռոբերտ Բեգլարեանի եւ Արայ Շահուերդեանի հետ եւ երախտիքի խօսքը յայտնեցինք մեր միասնական Հայրենիքի առջեւ ծառացած մարտահրաւէրների հանգուցալուծմանն ուղղուած ջանքերի համար։
Յունուարի 29-ին «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ Հ. Ուս. «Չարմահալ» միութեան «Հովհաննես Թումանեան» սրահում կայացած հանդիպման ընթացքում՝ «Հայաստանն ու Արցախը տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրադարձութունների կիզակէտում» խորագրով դասախօսութեամբ Արցախի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպանի հետ ներկայացրինք Մայր Հայաստանում եւ Արցախում տիրող իրավիճակն ու զարգացումները, առիթ ունեցանք նաեւ պատասխանելու հանդիպման մասնակիցների հարցերին:
Իրանի Իսլամական Հանրապետութիւն կատարած այցի ընթացքում հիւրընկալուեցինք նաեւ Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոնում («ՀՈՒՍԿ»), «Ալիք» օրաթերթի խմբագրութիւնում, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութիւնում, Հ. Ուս. «Չյարմահալ» միութիւնում եւ Հայ հասարակական միութիւնում։
Մեզ համար մեծ պատիւ էր միասնական Մայր Հայաստանն ու Արցախը ներկայացնելն ազգային այս համայնքում: Սիրելի՜ իրանահայեր, շնորհակալութիւն անսահման ջերմ ընդունելութեան համար»: