«Եւրատեսիլ 2022» երգի մրցոյթում Հայաստանը ներկայացրած երգչուհի Ռոզա Լինը աճուրդի է հանում իր բաճկոնը, որի վրայ գրուած է «Դադարեցրեք շրջափակումը» (STOP THE BLOCKADE): Այս մասին նա յայտնել է Twitter-ի իր էջում:

«Ես իմ #STOPTHEBLOCKADE բաճկոնը նուիրաբերում եմ ՀԲԸՄ-ի՝ շաբաթ օրուայ դրամահաւաքին եւ աճուրդին: Բաճկոնի վաճառքից ստացուած ողջ հասոյթը կտրամադրուի ՀԲԸՄ Արաբկիրի մանկական կենտրոնին»
Ռոզա Լինը «iHeart Radio ALTer Ego» համերգին ելոյթ էր ունեցել «Դադարեցրեք շրջափակումը», «Արցախ» գրութիւններով եւ Հայաստանի դրօշով: