Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի քարտուղար Ներսեհ Ալոյեանը յայտնել է, որ Երուսաղեմում երեք հրեայ ծայրայեղականներ այս անգամ ներխուժել են Վիայ Դոլորոսայում գտնուող կաթոլիկ եկեղեցի, զոհասեղանից նետել Հիսուս Քրիստոսի արձանը, պղծել են եկեղեցին եւ փորձել հրկիզել այն։
Բարեբախտաբար, եկեղեցու պահակը նկատել է ծայրայեղականներին, եւ մինչեւ իսրայէլական ոստիկանութեան ժամանումը փորձել է բերման ենթարկել նրանցից մէկին։
Ըստ աւանդութեան՝ այդ եկեղեցին կառուցուել է Պիղատոսի տան տեղում, որտեղ Քրիստոսին հարցաքննելուց յետոյ նա հրապարակաւ լուացել է իր ձեռքերը՝ ասելով, որ Հիսուսի մէջ ոչ մի յանցանք չի տեսնում։