Նիդերլանդների արտաքին գործերի նախարարը խորհրդարանին ուղղուած իր հաշուետուութեան մէջ արձանագրել է, որ յունուարի 23-ին կայացած ԵՄ Արտաքին գործերի խորհրդի նիստին Նիդերլանդները եւ մի շարք այլ ԵՄ երկրներ մտահոգութիւն են արտայայտել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի շուրջ՝ նշելով, որ 2022թ դեկտեմբերի 12-ից ի վեր Լաչինի միջանցքը փակուել է ադրբեջանական ինքնահռչակ «էկոակտուիւստների» կողմից։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 փետրուարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպէս տեղեկացնում է Նիդերլանդների հայկական կազմակերպութիւնների ֆեդերացիան՝ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Լաչինի միջանցքը Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ուղին է։
Նիդերլանդների կառավարութիւնը շարունակում է քայլեր ձեռնարկել առ այն, որ ԵՄ անդամ երկրները հանդէս գան Ադրբեջանին ուղղուած համատեղ կոչով՝ 2020թ եռակողմ յայտարարութեան համաձայն Լաչինի միջանցքը բացելու պահանջով, ինչպէս նաեւ ուսումնասիրում է, թէ եւրոպական շրջանակներում ազդեցութեան ինչ այլ հնարաւորութիւններ կան Ադրբեջանի իշխանութիւններին յորդորելու Լաչինի միջանցքը բացել։
Նիդերլանդները նաեւ իր աջակցութիւնն է յայտնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելութեան գործունէութեանը եւ ուսումնասիրում է վերջինիս իր ներդրումն ունենալու հնարաւորութիւնները։