ՄԱԿ-ի արդարադատութեան միջազգային դատարանում Ադրբեջանի ներկայացրած միջանկեալ միջոցների հայցն իրենից ներկայացնում է ոչ անկեղծ եւ ոչ իրական պահանջ:
Ինչպէս տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ի արդարադատութեան միջազգային դատարանում Հայաստանի դէմ Ադրբեջանի ներկայացրած հայցի քննարկմանը այս մասին իր ամփոփիչ ելոյթում նշեց Միջազգային իրաւական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշէ Կիրակօսեանը` յաւելելով, որ Հայաստանը խնդրում է դատարանին մերժել Ադրբեջանի ներկայացրած հայցը:
«Ինչպէս ի ցոյց դրեցին իրաւախորհրդատուները, Ադրբեջանի միջանկեալ միջոցների հայցն իրենից ներկայացնում է ոչ անկեղծ եւ ոչ իրական պահանջ: Այն նախատեսուած է կեղծ հաւասարութեան տպաւորութիւն ստեղծելու համար: Ելնելով բանաւոր ելոյթներից` Հայաստանը, յարգանքով դատարանին, խնդրում է ամբողջապէս մերժել Ադրբեջանի կողմից միջանկեալ միջոցների հայցը»,- ասաց Կիրակօսեանը:
Եզրափակելով՝ Կիրակօսեանը շնորհակալութիւն յայտնեց ՄԱԿ-ի արդադարտութեան միջազգային դատարանում ՀՀ ամբողջ պատուիրակութեանը ընդունելու համար:
Յունուարի 30-ին ՄԱԿ-ի արդարադարտութեան միջազգային դատարանում կայացել են Ադրբեջանի դէմ Հայաստանի հայցի լսումները: