15 երեխայ վառուեցին, իսկ կինն ու աղջիկը խանդավառութեան մէջ էին այդ օրը. Զոհուած զինծառայողի հայր

15 երեխայ վառուեցին, իսկ կինն ու աղջիկը խանդավառութեան մէջ էին այդ օրը. Զոհուած զինծառայողի հայր

«Արցախի հողի համար մեր երեխաներն են արիւն թափել։ Արցախը մերն է, ոչ թէ Փաշինեանինն ու Ալիեւինը։ Երկու եղբայր որոշել են տիրանալ Արցախին։ Ոչ»,- լրագրողների հետ զրոյցում ասաց Արցախեան երրորդ պատերազմում զոհուած զինծառայողներից մէկի հայրը, ով քննչական կոմիտէի դիմաց է, որտեղ առերեսում է տեղի ունենում 2022 թ. սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանների կողմից  զոհուած զինծառայողների ծնողների նկատմամբ բռնութիւն գործադրելու գործով։

Նա ընդգծեց, որ Արցախում  մեր երեխաների արիւնն է թափուած սկսած 1990-ականներից մինչեւ հիմա ու այդ հողը մի դաւաճանի ստորագրութեամբ յանձնուեց, նոյն ձեւ յանձնուեցին մեր երեխաները։

«90-ականներից մինչեւ պատերազմը Շուշիում եմ ապրել։ Պատէրազմի ընթացքում նկատել եմ իր դաւաճանութիւնը։  Դաւաճանն ինքն է, դաւաճանն այս կառավարութիւնն է ու շարունակում են դաւաճանութիւնը։

Ինքը կազմակերպում է, որպէսզի վաղը հազարաւոր ծնողներ էլի արժանանան մեր ճակատագրին։

Ի՞նչ ես ուզում Նիկոլ Փաշինեան ծնողներից։ Մենք ուզում ենք արդարութիւն,  մենք ուզում ենք քո դաւաճանութիւնն ապացուցուի, իսկ դու ի՞նչ ես ուզում մէզանից։  Մենք ամէն ինչ տուել ենք, հիմա ի՞նչ ես ուզում»,- ասաց զոհուած զինծառայողի հայրը։

Ապա հարցադրում արեց, թէ՝ ո՞ւր են մեր գեներալները, որոնք պատերազմ են տեսել։
 
«Մենք ամէն օր գոռում ենք, որ դուք դաւաճան եք, բայց դուք չեք արդարանում։ Դուք, ձեր կառավարութիւնով, դաւաճան եք»,- ասաց նա։ 

Արցախեան երրորդ պատերազմում զոհուած Արամ Տոնոյեանի հայրը յայտարարեց, որ Նիկոլ Փաշինեանն իրաւունք չունի մօտենալ զինուորների շիրիմներին, ծնկի գայ ու սուտ արցունքներ թափի, ներողութիւն խնդրի. «Մենակ ներողութիւնով չէ։ 5000 երեխայ կոտորուեց, հայրենիքի կէսը տուեց… 600 հազար մարդ իրեն քուէարկեց,  դա մեր ազգի խայտառակութիւնն է»։

Զոհուածի հայրն ասաց, որ իրենք մինչեւ վերջ գնալու են, իսկ վերջն այն է, որ գլխաւոր մեղաւորն իր արժան պատիժը կրի։

«15 երեխայ վառուեցին, ինքը քեֆ էր անում, կինն ու աղջիկը խանդավառութեան մէջ էին այդ օրը։ Երկրում գոնէ կէս օրուայ սուգ չյայտարարուեց։

Այսպիսի արժեզրուած համակարգում մեր երկիրը երբեք չի եղել։ Եղել են կաշառակերներ եւ այլն, բայց այնպէս, որ ամէն ինչ արժեզրկուեր, բարոյազրկուեր…

Դա  նրանից է, որ հէնց առաջին օրուանից յարձակում գործեցին եկեղեցու վրայ, հաեօց պատմութեան, գրականութեան վրայ։ Դրա համար կարելի է զինուորների յուղարկաւորութեան օրը բերանները մեծ բացած ծամէն»,- ասաց Արցախեան երրորդ պատերազմում զոհուած Արամ Տոնոյեանի հայրը։

Panorama.am

Share