Մուրադ Փափազեան. ժամանակն է դադարեցնել Փաշինեանի խելագարութիւնը

Մուրադ Փափազեան. ժամանակն է դադարեցնել Փաշինեանի խելագարութիւնը

Նիկոլ Փաշինեանի խելագարութիւնը. Արգելելով Հայաստանի, Արցախի եւ հայկական հարցի օգտին աշխատող ակտիւիստների մուտքը Հայաստան՝ Հայաստանի վարչապետը թուլացնում է Հայաստանն ու Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները։ Նեժթէ Քարակաւորեանը չորրորդ ակտիւիստն է, ում արգելում են մուտք գործել Հայաստան անցեալ յուլիսից։

Իմ արգելքը, որին յաջորդում են Մասիսի եւ Սունէ Ապրամեանի արգելքը, իսկ այժմ՝ Նեժթէ Գարակաւորեանի արգելքը, լուրջ յարձակումներ են ազատութեան եւ ժողովրդաւարութեան դէմ։ Այս անտանելի որոշումներն ընդունելով՝ Նիկոլ Փաշինեանը ներկայանում է որպէս աւտօրիտար առաջնորդ։ Դա թուլացնում է Հայաստանը։ Դա արատաւորում է Հայաստանի հեղինակութիւնը միջազգայնօրէն, թուլացնում է Հայաստանի դէմոկրատական բնաւորութիւնը դրսում, շատ վատ ազդանշան է տալիս սփիւռքին։ Այն աւելի է պառակտում հայ ազգին:

Նիկոլ Փաշինեանն իրաւունք չունի խախտելու ժողովրդաւարութեան հիմնարար կանոնները. Հայաստանը Նիկոլ Փաշինեանի սեփականութիւնը չէ. Հայաստանը համայն հայութեան տունն է. ժամանակն է դադարեցնել Փաշինեանի խելագարութիւնը. Հայաստանի ժողովուրդը, սփիւռքի ժողովուրդը, հայ ազգի բոլոր կենդանի ուժերը պէտք է ոտքի կանգնէն՝ ոչ ասելու Փաշինեանի աւտօրիտարիզմին. ժամանակն է, որ Հայաստանի դատական համակարգը անկախութիւն ցուցաբերի եւ դատապարտի Հայաստանի վարչապետի կողմից իշխանութեան այս չարաշահումները։

Անընդունելի է, որ Փաշինեանը մէզ պերսոնայ նոն գրատայ է համարում առանց որեւէ իրաւական հիմքի, երբ պատրաստւում է երկիրը բացել Ադրբեջանի եւ Թուրքիայի առաջ։ Փաշինեանի խաղը պարզ է. Ժամանակն է ազդարարել խաղի աւարտը:

Մենք շարունակելու ենք պայքարել հանուն Հայաստանի. նա կարող է մէզ արգելել մտնել Հայաստան, բայց չի կարող խանգարել, որ Հայաստանը լինի մեր մէջ։

Մուրադ Փափազեան
ՀՅԴ Բիւրոյի անդամ

Share