ԱՄՆ-ում քսան տարբեր կազմակերպութիւնների ներգրաւմամբ, ձեւաւորուել է “Save Karabakh” կոալիցիան

ԱՄՆ-ում քսան տարբեր կազմակերպութիւնների ներգրաւմամբ, ձեւաւորուել է “Save Karabakh” կոալիցիան

Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի առաջնորդութեամբ Ամերիկայի Միացեալ Նահանգներում ձեւաւորուել է “Save Karabakh” կոալիցիան։ Այս նախաձեռնութիւնը յաջորդել է ԱՄՆ Կոնգրեսում Արցախի շրջափակման ադրբեջանական քաղաքականութիւնը դատապարտող երկկուսակցական բանաձեւի շրջանառութեան մէջ դնելուն, որը նախաձեռնել են Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դաւիթ Վալադաոն եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի աւագ անդամ Բրեդ Շերմանը։



Յիշեալ կոալիցիեաի մասին յայտարարութիւնը կատարուել է յունուարի 27-ին Կապիտոլիումի բարձունքում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։ Ասուլիսին մասնակցել են ԱՄՆ կրօնական ազատութեան հարցերով նախկին դեսպան, սենատոր Սեմ Բրաունբեքը, ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Աւէտիսեանը, Հայ դատի յանձնախմբի ներկայացուցիչներ։

Մասնակցել են նաեւ կոալիցիոն կազմակերպութիւնների ներկայացուցիչներ` մասնաւորապէս «Միջազգային եւ կառավարական հարցերով անգլիական գրասենեակից», Բարոնուհի Քերոլայն Քօքսի կողմից հիմնադրուած «ՀԱՐԹ կազմապերպութիւնից», «Խոցելի ժողովուրդների նախագծից», “Genocide watch”-ից, «Հունայ-ամերիկեան առաժնորդութեան խորհրդից», «Ի պաշտպանութիւն քրիստոնեաների» եւ այլ կազմակերպութիւննից։ Կոալիցիային միացած կազմակերպութիւնների ընդհանուր թիւը քսան է։

Իր ելոյթում Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի Վաշինգտօնի գրասենեակի տնօրէն Արամ Համբարեանը արձանագրել է․ «Սա բազմազան կոալիցիայ է՝ նպատակ ունենալով փրկել Արցախը։ Մենք ուս ուսի կանգնած ենք մեր կոալիցիայի հետ եւ համերաշխ ենք Կոնգրեսի մեր ընկերների հետ, ովքեր առաջ են մղում ապաշրջափակման օրէնսդրութիւն, որը նախատեսւում է ներկայացնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Այժմ, առաւել քան երբեւէ, հայ եւ դաշնակից ամերիկացիները պէտք է ոտքի կանգնէն եւ բարձրաձայնէն իրենց ձայնը»։

Ասուլիսի ընթացքում ելոյթ են ունեցել, Արցախի շրջափակմանն անդրադարձել, ԱՄՆ իշխանութիւններից որոշակի գործողութիւններ պահանջել ու ադրբեջանական քաղաքականութիւնը դատապարտել կոնգրէսականներ Բրեդ Շերմանը, Ջուդի Չուն, Դաւիթ Վալադաոն, Բարբարայ Լին, Նիկոլէ Մալիոտակիսը, Ջիմ Կոստան, Լու Քորեան, դեսպան Սամ Բրոունբեքը, Ռոբերտ Աւէտիսեանը։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
28.01.2023թ.

Share