Քանադական խորհրդարանում Արցախի շրջափակման թեմայով լսումներ

Քանադական խորհրդարանում Արցախի շրջափակման թեմայով լսումներ

ՀՅԴ Հայ դատի Կանադայի յանձնախմբի տեւական աշխատանքների արդիւնքում յունուարի 25-ին Կանադայի Համանյքների պալատի արտաքին յարաբերութիւնների եւ միջազգային զարգացման մշտական յանձնաժողովը գումարել է երկու առանձին նիտէր։

Նիստէրը գումարուել են՝ համաձայն յանձնաժողովի կողմից նախորդ շաբաթ միաձայն ընդունուած որոշման, որի նախագիծը ներկայացուել էր «Քուեբեկի բլոկ» խմբակցութեան անդամ Սթեֆան Բերգերոյի կողմից, որը պահանջել էր նուազագոյնը երեք հանդիպում, որոնց ընթացքում յանձնաժողովի անդամները հնարաւորութիւն կ’ունենան լսելու Արցախի Հանրապետութիւնը ներկայացնող անձանց, ինչպէս նաեւ փորձագէտների եւ կանադահայ համայնքի ներկայացուցիչների։

Կանադական խորհրդարանում կայացած նիստէրի բացառիկ բնոյթն ու պատմականութիւնը նրանում է, որ առաջին անգամ Արցախի Հանրապետութեան պետական ներկայացուցիչները հանդէս եկան կանադական խորհրդարանի առջեւ եւ ներկայացրեցին Արցախի բնակչութեան պայքարը հանուն արժանապատիւ կեանքի։ Առաջին հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Հայ դատի Կանադայի յանձնախմբի համանախագահ Շահէն Միրաքեանը, դոկտոր Թալին Փափազեանը, Ամերիկայի Միացեալ Նահանգներում եւ Կանադայում Արցախի Հանրապետութեան ներկայացուցիչ Ռոբերտ Աւէտիսեանը եւ Արցախի մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը։ Երկրորդ հանդիպմանը մասնակցել են «Միջազգային ճգնաժամային խմբի» Հարաւային Կովկասի հարցերով աւագ վերլուծաբան Օլեսեայ Վարդանեանը եւ Վինդսորի համալսարանի իրաւունքի պրոֆէսոր Քրիստոֆեր Վոթերսը։

Հրաւիրեալները, իւրաքանչիւրն իր մասով, հանգամանօրէն անդրադարձել են ստեղծուած իրավիճակին։ Կարեւորուել է Կանադայի կողմից Ադրբեջանի վրայ միջազգային ճնշման իրականացումը, որպէսզի վերջինս վերջ տա իր ցեղասպան քաղաքականութեանը։

Արցախի Հանրապետութեան ներկայացուցիչները յանձնաժողովի անդամներին ներկայացրել են իրական փաստէր՝ կապուած մարդասիրական ծանր հետեւանքների եւ Ադրբեջանի ցեղասպանական ագրեսիայի հետեւանքների հետ, ինչպէս նաեւ Արցախի Հանրապետութեան առաջնահերթութիւններն ու ազատ ու անկախ կեանքի տեսլականը։

ՀՅԴ Հայ դատի Կանադայի շնորհակալութիւն է յայտնում խորհրդարանական յանձնաժողովի անդամներին այս կարեւոր հարցում օժանդակութեան համար եւ հասատատակամ է շարունակելու ջանքերը՝ Արցախի շրջափակմանը վերջ դնելու եւ Արցախի ձայնը լսելի դարձնելու ուղղութեամբ։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
26.01.2023թ.

Share