Արցախի Հանրապետութեան ազգային անվտանգութեան ծառայութիւնը, հետամուտ լինելով տեղեկատուական անվտանգութեան ոլորտում օրէնսդրութեամբ իրեն վերապահուած գործառոյթների եւ լիազօրութիւնների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական յատուկ ծառայութիւններն օգտագործելով Արցախի Հանրապետութեան քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու վերաբերեալ կեղծ փաստաթղթեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչութեան շրջանում։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 յունուարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին յայտնում են Արցախի Հանրապետութեան ազգային անվտանգութեան ծառայութիւնից:
Կոչ ենք անում չտրուել կեղծ լուրերի եւ պահպանել հանգստութիւն: ԱՀ ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետութեան տարածքում:
Կասկածելի բովանդակութեամբ տեղեկութիւններ ստանալու դէպքում դիմեք ԱՀ ԱԱԾ պաշտօնական կայքէջին կամ զանգահարեք թէժ գծի հեռախօսահամարներին՝ 047-94-41-26 եւ 41-26: