Պետութեան զաւթումը․ քայլարած բանդայի էութիւնը և մեր անելիքը

Պետութեան զաւթումը․ քայլարած բանդայի էութիւնը և մեր անելիքը

Անդրանիկ Թեւանեան

Սրանք տօնական լոյսէրով փաթեթաւորում են իրենց թալանը, որպէսզի հարիֆները գլխի չընկնէն, թէ ինչն ինչոց է․

2018–ին Հայաստանում տեղի է ունեցել պետութեան զաւթում։

Սա համաշխարհային քրէագիտութեան դասագրքերում յայտնուելու անհրաժեշտ պատմութիւն է։ Հանցաւոր խմբի կողմից թալանուել է ոչ թէ առանձին բնակարան կամ խանութ, այլ մի ամբողջ երկիր են մտել՝ ներսից։ Դրա համար էլ «եզին երիդիկից» են հանում․ Հայաստանն ու Արցախը հանել են աշխարհաքաղաքական աճուրդի։

Պետութեան զաւթման գործընթացը արեան լճերով է ուղեկցւում։ Սա արդէն մտում է առանձնապէս ծանր յանցագործութիւնների մէջ՝ պետական դաւաճանութեան ուղեկցութեամբ։

Սա խօսում է այն մասին, թէ ինչքան թոյլ է եղել Հայաստանը, որ քայլարած մարդկանց մի յանցաւոր խմբակ կարողացել է զաւթել այն, բայց սա այլ խօսակցութեան թեմայ է։

Նիկոլենք յանցաւոր խումբ են։ Նպատակը՝ թալանի դէմ պայքարի լոզունգներով թալան իրականացնելն է։

«Գողի գլխաւոր զէնքն իր յարգալից վերաբերմունքի ու սիրոյ ցուցադրութիւնն է զոհի նկատմամբ»,– ասւում էր յայտնի ֆիլմում։ Նիկոլենք հէնց այդ բանաձեւով էլ առաջնորդւում են։ Իրենք սիրում են բոլորին, խոնարհւում են բոլորի առաջ, հպարտանում բոլորով՝ զուգահեռաբար թալանելով ու մահուան բերան ուղարկելով բոլորին։

Սրանք նաեւ մատնոցֆռցնոցիի տեխնոլոգիան են կիրառում։ Ճոխ լոյսէրով զարդարում են քաղաքը, պլպլան թուեր են ներկայացնում բանակի մասով, ելակ են ցոյց տալիս միամիտներին, որպէսզի կարողանան խաղի մէջ ներքաշել նրանց ու տակից թալանն իրականացնել։ Դէ իսկ թալանի ընթացքում կեղծ թիրախներ հրամցնելը՝ գողոնը մարսելու եւ յանցանքի հետքերը կորցնելու համար է իրականացւում։

Օրերս տեղի ունեցած ողբերգական դէպքը, որին զոհ գնացին մեր զինուորականները, սրանց հերթական յանցագործութիւնների արդիւնքն է։ Այդ ողբերգութիւնը ցոյց տուեց, թէ ինչպէս են սրանք «բարեփոխել» բանակը։ Ու ամէն ոլորտում էլ նոյն վիճակն է՝ պլպլան լոյսէր, պոպուլիզմ, թալան, մահէր։

Սրանք տօնական լոյսէրով փաթեթաւորում են իրենց թալանը, որպէսզի հարիֆները գլխի չընկնէն, թէ ինչն ինչոց է։

Երեկուայ աղքատ տղաներն ու աղջիկները պետութիւնը զաւթելուց յետոյ մեծահարուստներ են դարձել։ Նայեք սրանց երեկուայ ու այսօրուայ նկարներն եւ անգամ անզէն աչքով կնկատուէն թալանի մասշատբները։ Դա տեղի է ունեցել ստի, կեղծիքի յեղափոխութեան՝ պետութեան զաւթման արդիւնքում։ Ասֆալտի, ելակի, «կոռուպցիայ չկայ»–ի մասին պատմող շոուներն իրենց իրական էութիւնն ու նպատակները թաքցնելու համար են։

Աշխարհին յայտնի են բազմաթիւ խոշոր յանցագործութիւններ՝ բանկերի կողոպուտի, խոշոր հիմնարկների թալանի, սէրիական մարդասպանների պատմութիւններ, բայց որ յանցաւոր խումբը մի ամբողջ պետութիւն «կտրի», մի ամբողջ սերունդ կրակի բերան տա, ձեռքը մտցնի պետբիւջէի մէջ, 120 հազարին ու անհրաժեշտութեան դէպքում նաեւ 3 միլիոնին յանձնելու միջոցով փրկագին վճարի, թերեւս, առաջին անգամ է։

Նիկոլական իշխանութիւնը մեր համազգային ամօթն է ու խայտառակութիւնը։ Հայ ժողովուրդը շատ ծանր գին է վճարում պետութիւն կառուցել չկարողանալու համար։

Այդ ամօթից ու խայտառակութիւնից մաքրուելը մեծ գին, ջանք ու ապաշխարանք է պահանջելու բոլորիցս։ Եթէ այսքանից յետոյ քարտէզի վրայ մնացինք, ապա մեծ ինքնամաքրում պէտք է անցնենք ու յետագայում մեծ յաջողութիւն կ’ունենանք»։

Share