Ասում են՝ բանակում բարեփոխումներ ենք անում. Ինչ բարեփոխում, դուք ո՞նց կարող էք բարեփոխում անել, երբ պարզագոյն բաներ չէք կարողանում անել: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Հետք»-ի գլխաւոր խմբագիր Էդիկ Բաղդասարեանը:
Նա նաեւ նշել է. «Սա երկրորդ դէպքն է, երբ զինւորները վառւում են իրենց կացարաններում: Բա ո՞ւր էք, մի սպայ չկա՞յ էդ զօրամասերում, որ հետեւի, թէ ինչ պայմաններում են քնում զինւորները, պայմանագրայինները: Լրագրողների առաջ էլ փակել էք բոլոր դռները, թոյլ չէք տալիս զօրամասեր, դիրքեր այցելել՝ անհեթեթ պատճառաբանութիւններով»: