Կարմիր խաչի միջազգային կոմիտէն ՀՀ տրամադրած դեղորայք է տեղափոխել Արցախ

Կարմիր խաչի միջազգային կոմիտէն ՀՀ տրամադրած դեղորայք է տեղափոխել Արցախ

Կարմիր խաչի միջազգային կոմիտէի բեռնատարը Հայաստանից ՀՀ առողջապահութեան նախարարութեան տրամադրած դեղորայք եւ այլ պարագաներ է տեղափոխել Արցախի բուժհաստատութիւնների համար։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ԿԽՄԿ պատուիրակութեան հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառայ Ամատունին։

«Բեռը չի պատկանում ԿԽՄԿ-ին։ Մենք միայն ապահովել ենք անվտանգ փոխադրումը»,– ասել է նա՝ յաւելելով, որ բեռը տրամադրել է ՀՀ առողջապահութեան նախարարութիւնը։

Ադրբեջանը 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանութիւններ։ Դրա պատճառով Արցախում ճգնաժամային իրավիճակ է ստեղծուել սննդամթերքով եւ դեղորայքով ապահովման ոլորտում։ Մասնաւորապէս, յունուարի 20-ից մթերային որոշ ապրանքներ կովաճառուէն միայն կտրօններով։

Share