Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան, ԻՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան Հենրիխ Մխիթարեանը սոցիալական ցանցերում արած հրապարակումով միջազգային հանրութեան ուշադրութիւնն է հրաւիրել Ադրբեջանի կողմից Հայաստան-Արցախ միակ ճանապարհի արգելափակման փաստի վրայ: Գրում է News.am-ը:
«Լեռնային Ղարաբաղում 30 հազար երեխաների ճակատագիր է վտանգւած։ Երկուշաբթի Ադբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, որով Լեռնային Ղարաբաղի բնակչութիւնը ստանում է բեռներ՝ սննդամթերքից մինչեւ դեղամիջոցներ։
Հանրապետութեան 120 հազար բնակիչներ, այդ թւում 30 հազար երեխաներ, յայտնւել են շրջափակման մէջ։
Ադրբեջանը անջատել է նաեւ Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը։ Ձմռանը, գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը իջնում է 0-ից էլ ցածր՝ բնակիչներին դնելով ցրտահարումից մահանալու վտանգի առաջ։ Սա կը յանգեցնի իրական հումանիտար աղէտի։
Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական շրջափակումը հաւասարազօր է դանդաղ մահւան դատավճռի»,- գրել է Մխիթարեանը։
Նա վերջերս Where are you from (Որտեղի՞ց ես) հաղորդաշարի ժամանակ պատմել Հայաստանի, հայ ժողովրդի եւ հայկական աւանդոյթների մասին։