Վախճանուել է Հիւսիսային Ամերիկայի Արևմտեան Թեմի նախկին առաջնորդ՝ Եփրեմ Արք. Թապագեանը
Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբանութիւնից տեղեկանում ենք, Եփրեմ Արք. Թապագեանը իր մահկանացուն է կնքել 21 Յունուար 2023ին Լոս Անջելըսի մէջ: Տ. Եփրեմ Արք. Թապագեանը Երկար տարիներ Հիւսիսային Ամերիկայի Արևմտեան Թեմի Առաջնորդի պաշտօնն է վարել: Իր պաշտօնը աւարտելուց յետոյ մի շրջան վերադարձել է Անթիլիասի Աթոռ ուր վարել է մատենադարանապետի պաշտօն։:
Ցաւակցական
Թեմիս երբեմնի Առաջնորդ սրբազանի մահուան տխուր առիթով, ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կեդրոնական Կոմիտէն իր խորազգաց ցաւակցութիւններն է յայտնում թեմի ժողովրդին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսասիրութեան միաբանութեան, սրբազան հօր ընտանեկան պարագաներին եւ համայն հարազատներին։ ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կեդրոնական Կոմիտէ