Իշխանութիւնը մտադիր է մանդատից զրկել միայն Իշխան Սաղաթելեանին․ «Ժողւուրդ»

Իշխանութիւնը մտադիր է մանդատից զրկել միայն Իշխան Սաղաթելեանին․ «Ժողւուրդ»



«Ժողւուրդ» օրաթերթը գրում է․ Ազգային ժողովի խորհուրդն այսօր նիստ է հրաւիրելու, որի ընթացքում էլ անյարգելի բացակաների թիւը գերազանցած պատգամաւորների մասով որոշում կը կայացուի: «Ժողւուրդ» օրաթերթի տեղեկութիւններով՝ թիրախում ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելեանն է: Թեեւ բացակաների թիւը գերազանցած պատգամաւորները 22-ն են, բոլորն էլ՝ «Հայաստան» խմբակցութիւնից, բայց տեղեկացանք, որ Սաղաթելեանի բացակայութիւններն աւելի շատ են, եւ իշխանութիւնը մտադիր է ՍԴ դիմել միայն Իշխան Սաղաթելեանի մասով՝ միջնորդելով զրկել նրան մանդատից;

Այս առիթով մեկնաբանութիւն խնդրեցինք ԱԺ նախագահի մամուլի խօսնակ Ծովինար Խաչատրեանից, որն ասաց. «Այդ մասով ոչինչ չեմ կարող ասել, վաղը խորհրդի նիստն է որոշելու»:
Նկատենք, որ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ Իշխան Սաղաթելեանը եւ Սեյրան Օհանեանը արդէն տեւական ժամանակ է՝ իշխանութիւնների ուշադրութեան կենտրոնում են, ամէն կերպ փորձում են դաշտից հեռացնել ընդդիմադիր երկու պատգամաւորներին: Ընդդիմադիրները, նշէնք,  խորհրդի նիստին չէն մասնակցի:

Share