Երբ Դաշնակցութիւնը Ֆրանսիայում հանուն Արցախի ցոյց է կազմակերպում, Նիկոլի իշխանութիւնն էլ այստեղ պէտք է հալածի դաշնակցականներին. քաղաքագէտ

Երբ Դաշնակցութիւնը Ֆրանսիայում հանուն Արցախի ցոյց է կազմակերպում, Նիկոլի իշխանութիւնն էլ այստեղ պէտք է հալածի դաշնակցականներին. քաղաքագէտ

Լրահոսն եմ նայում՝ բաւական շատ նիւթ կայ ՀՅԴ թեմայով։ Մի կողմից լուրեր ու մեկնաբանութիւններ բռնապետական այս ռեժիմի կողմից Դաշնակցութեան դէմ սկսած հալածանքների նոր ալիքի մասին, միւս կողմից՝ Արցախն այս վիճակից դուրս բերելուն ուղղուած գործողութիւններ, որոնք կազմակերպուել են ՀՅԴ կողմից միջազգային հարթակներում։ Այս մեասին ֆեյսբուքում գրել է քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը.

«Մտածում եմ՝ ամէն ինչ օրինաչափ է։ Պարզ է, որ եթէ Դաշնակցութիւնը Ֆրանսիայում հանուն Արցախի ցոյց եւ ֆրանսիական քաղաքական էլիտաների համախմբում է կազմակերպում, Նիկոլի իշխանութիւնն էլ այստեղ պէտք է հալածի դաշնակցականներին։ Եթէ ՀՅԴ-ն

Սոցինտերնում Բերձորի միջանցքը բացելու պահանջով հակաադրբեջանական յայտարարութիւն է անց կացնում, ապա Նիկոլն էլ այստեղ պէտք է դաշնակացականներ ձերբակալի։

Ի՞նչն է սխալ։ Ամէն մէկն իր դերում ու առաքելութեան շրջանակներում է մնում»։

Share