90 տարի առաջ այս օրը, Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում, յեղափոխական ֆետայի Գարեգին Նժդեհի տեսիլքից, ծնունդ առաւ Հայ Երիտասարդական Դաշնակցութիւնը (AYF):
Իր երկարատեւ եւ ծաղկուն կեանքի ընթացքում ՀԵԴն անվերջ աշխատել է մէկ առաքելութիւն իրականացնելու համար՝ առաջ մղել ազատ, անկախ եւ միացեալ Հայաստանի կերտման նպատակները: Իր փորձութիւնների ու նեղութիւնների շրջանակներում ՀԵԴն ծառայել է Հայրենիքի և Սփիւռքի համայնքներին և իր տարբեր միջոցառումներով իր դրոշմն է թողել աշխարհի վրայ որպէս հայկական սփիւռքի առաջնորդներից մէկը:
ՀԵԴի տարած աշխատանքը մեզ սովորեցրեց, որ մեր անձնականից վեր մի բան կայ որի համար պէտք է աշխատենք՝ մեր հայրենիքը:Գարեգին նժդեհի բառերով «մարդկային գործերի մէջ ամենասրբազանը հայրենիքի պաշտպանութիւնն է» այսօր աւելի իրական են հնչում քան երբեք: Մենք պէտք է մեզ կոչ անենք պաշտպանելու մեր Հայրենիքը և թոյլ տանք, որ այդ գաղափարախօսութիւնը առաջնորդի մեր գործը, յատկապէս, երբ մեր ազգը կանգնած է դժբախտութեան սեմին։ Միայն այս ջանքերով է հնարաւոր իրականացնել մեր Հայրենիքի փրկութիւնը։ Մենք յաւէրժ երախտապարտ ենք Գարեգին Նժդեհին եւ նրան հետեւող ընկերներին, այն հեռատես առաջնորդներին,որ հայ երիտասարդներին տնից հեռու տուն տալով մէզ յիշեցրեցին, որ Հայրենիքը վեր է ամէն ինչից։
Մեր գործը նուիրւում է քեզ, Նժդեհ, մեր զինուորներին, մեր նահատակներին եւ մեր ընկերներին. մենք եւս երդւում ենք Հայրենիքին, ինչպէս դու արեցիր:
Յարատեւ պայքար –
Յանուն ազատ, անկախ, միացեալ եւ յաւէրժական Հայաստանի.
Արցախն ամբողջութեամբ վերականգնելու համար։
Արեւմտեան Հայաստանի համար.
Նախիջեւանի համար.
Ջաւախքի համար.
Հայրենիքի համար՝ միշտ։
Յանուն հայրենիքի:
Յեղափոխական ոգով,
1933-ին հիմնադրուած Հայ Երիտասարդական Դաշնակցութիւնը շարունակում է մնալ ամենամեծ և ամենաազդեցիկ հայ երիտասարդական կազմակերպութիւնը. մասնաճյուղերով ամբողջ Միացյալ Նահանգներում և յարակից կազմակերպութիւններով ամբողջ աշխարհում: Ոգեշնչուած մեր անցեալից և դրդուած ապագայի կարիքներից՝ մենք վերստին նուիրում ենք գտնելու անարդարութիւնը և գործել այն շտկելու համար:
Հայ Երիտասարդական Դաշնակցութիւն
Արեւմտեան Միացեալ Նահանգների Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Երիտասարդական Կազմակերպութիւն
Կենտրոնական Վարչութիւն