Գեղամ Մանուկյանի յայտարարութեան համաձայն ոստիկանները հատուկ նշանակության ջոկատներով առավոտից բերման են ենթարկում ՀՅԴ–ականների:
Այսօր վաղ առավոտյան իրվապահները սովորության համաձայն հերթական քաղաքական հետապնդման շրջնակներում Արարատի մարզի բազմաթիվ դաշնակցականների, Դիմադրության շարժման անդամների տներ ն մտել խուզարկության: Այս մասին, այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Ոստիկանները հատուկ նշանակության ջոկատներով, կարծես հերթական դիվերսանտներին էին հայտնաբերում, վաղ առավոտյան, ժամը 7-ին մտել են նաեւ մեր Արարատի մարզի կառույցի ղեկավար, ԱԺ աշխատակից Գերասիմ Վարդանյանենց տուն, հակառակ, որ մանկահասակ երեխաներ են եղել, խուզարկություն են իրականացրել: Բազմաթիվ մեր ընկերներ բերման են ենթարկված ոստիկանական բաժանմունքներ: Թեեւ մեր օրկարգում դրված է կարեւոր հարց, մեր գործընկեր Գեղամ Նազարյանի օրենսդրական նախաձեռնությունն է, բայց խնդրելու եմ մեր գործընկերներին մասնակցել, նիստին ներկայացնել կարեւոր սոցիալական բնույթ կրող այս օրենսդրական նախաձեռնությունը, իսկ ես ստիպված եմ լինելու մեկնել Արարատի մարզ, ինչպես մեր պատգամավոր գործընկերներ, բերման ենթարկված մեր ընկերներին տեսակցելու եւ փորձելու ինչ-որ ձեւ խոչընդոտել իշխանությունների քաղաքական, ուղղակի խայտառակ հետապնդումների այս հարցերը:
Այս երկրում կարմիր բերետավորները հարյուրավոր ոստիկաններ հավաքում են կառավարության շենքի դիմաց, որ Նիկոլ Փաշինյանը մի մասնաշենքից գնա մյուս մասնաշենք: Ամբողջ այդ տարածքից մեքենաներն ազատում են փոխանակ զբաղվելու Լաչինի միջանցքն ազատելով»,-հայտարարեց նա:
Yerkir.am-ի տեղեկութիւններով՝ վաղ առաւօտից խուզարկութիւններ են իրականացուել Արարատում և Երևանում բնակուող մի շարք դաշնակցականների տներում: Խուզարկութիւնների շրջանակներում նախնական տուեալներով բերման են ենթարկուել 4-5 դաշնակցական:
Ավելի վաղ տեղեկացրեն էինք , որ ուժային կառոյցների ներկայացուցիչները ներխուժել են ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանեանի տուն և իրականացրել խուզարկութիւն։
ԼՐԱՑՈՒՑԻՉ
Այսօր՝ վաղ առաւօտեան՝ մօտաւորապէս ժամը եօթի սահմաններում, ուժային կառոյցների ներկայացուցիչները, ՀՀ քննչական կոմիտէի Արարատի մարզային վարչութեան պետի որոշումով, ներխուժել են են ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանեանի տուն (Արտաշատի շրջանի Դեղձուտ գիւղ) եւ ընտանիքի (Գերասիմ Վարդանեանի քնած մանկահասակ երեխաների, հաշմանդամ եղբօր ու հիւանդ մօր ներկայութեամբ) իրականացնում են խուզարկութիւն։ Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են Գերասիմ Վարդանեանի հարազատները։
Թէ ինչ գործով է իրականացւում խուզարկութիւն՝ այս պահին պարզ չէ։
Յայտնի է նաեւ, որ Գերասիմ Վարդանեանին այսօր՝ ժամը երեքին, հրաւիրել են ՀՀ քննչական կոմիտէի Արարատի մարզային վարչութիւն՝ հարցաքննութեան։
Յայտնենք, որ հէնց երէկ հրապարակուել էր ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը, որով մերժուել էր ՀՀ Վերաքննիչ դատարանի Գերասիմ Վարդանեանին ազատ արձակելու մասին որոշման դէմ ներկայացուած ՀՀ Գլխաւոր դատախազի տեղակալի բողոքարկումը։ Այդպիսով Գերասիմ Վարդանեանը պէտք է շարունակի մնալ ազատութեան մէջ։
Վճռաբեկ դատարանի նման որոշման հէնց յաջորդ օրը վերստին խուզարկութիւններ իրականացնելը մէկ բանի մասին է փաստում՝ Գերասիմ Վարդանեանի ազատութեան մէջ մնալը ծանր ոսկոր է Փաշինեանի իշխանութեան կոկորդին, եւ ծիծաղելի փորձեր է արւում, որպէսզի նորից «հիմքեր» ստեղծուէն Գերասիմ Վարդանեանին ազատազրկելու համար։
Այդ են փաստում նաեւ սոյն խուզարկութեան ձեւերն ու մեթոդները. իրաւապահները գիւղ են ժամանել 4 մեքենայով, որոնցից մէկը յատուկ նշանակութեան գումարտակի է, շրջափակել են Վարդանեանի տունը, այդպիսով իսկ ապահովել շոուն՝ փորձելով վախի մթնոլորտ ստեղծել թէ՛ Վարդանեանի ընտանիքի մօտ, թէ՛ նրա հայրենի գիւղում։
Թէ ինչպէս կաւարտուի Արցախի շրջափակման այս ճակատագրական օրերին փաշինեանական հերթական ու ճղճիմ բեմադրութիւնը` կտեղեկացնենք լրացուցիչ։
Հ.Գ. Քիչ առաջ տեղեկացանք, որ այս պահին խուզարկութիւններ են իրականացւում նաեւ Գերասիմ Վարդանեանի հարազատների եւ կուսակցական ընկերների տներում։