Նման քայլերով ՀՅԴ-ին պայքարից հետ պահելն անհնարին է

Նման քայլերով ՀՅԴ-ին պայքարից հետ պահելն անհնարին է

Հայաստանի օրուայ իշխանութիւնն իր ազգադաւ ծրագրերից հանրութեան ուշադրութիւնը շեղելու եւ դրանց դէմ պայքարողների նկատմամբ ապօրինի հետապնդումները շարունակելու նոր շրջափուլ է սկսել: Կեղծ օրինանակութեան շղարշով քօղարկելով իր հակապետական եւ հակաժողովրդավարական գործելակերպը՝ իրաւապահ համակարգը կրկին թիրախաւորել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը:

Ընդամենն ամիսներ առաջ կուսակցութեան գրասենեակներում եւ կուսակցութեան անդամների բնակարաններում իրականացուած տասնեակ խուզարկութիւններին, ձերբակալումներին եւ կալանաւորումներին, այսօր աւելացան նորերը: Այսօր ձերբակալուել են կուսակցութեան Արարատի մարզային կառոյցի ակտիւ անդամներ Գառնիկ Մանուկեանը եւ Արտաւազդ (Աշոտ) Մարգարեանը, կուսակցութեան համակիր Հունան Մելքոնեանը, ապօրինի հարցաքննութեան է ենթարկուել կուսակցութեան Գերագոյն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնեանը, ինչպէս նաեւ ընդամէնը մէկ ամիս առաջ դատարանի որոշմամբ ազատութեան մէջ յայտնուած Գերասիմ Վարդանեանը: Այս ընկերների բնակարաններում իրականացուել են նաեւ խուզարկութիւններ:

Դատախազութեան կողմից կրկին ասպարէզ է նետուել Ազգային ժողովի պատգամաւոր ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ Աշոտ Սիմոնեանի նկատմամբ յարուցուած ապօրինի քրէական հետապնդման մասին տեղեկատուութիւնը:

Արձանագրելով Դաշնակցութեան եւ նրա համակիրների նկատմամբ օրուայ իշխանութեան իրականացուող քաղաքական հալածանքների նոր թափի մասին, բոլորի ուշադրութիւնն ենք հրաւիրում հանգամանքի վրայ, որ օրուայ իշխանութիւնը նախապատրաստում է ազգագործան հերթական քայլը:

133 տարուայ ընթացքում ՀՅԴ-ն բազմաթիւ զրկանքներ ու բանտեր է տեսել, թշնամիների եւ դաւաճանների է դիմագրաւել, չի ընկրկել, յաղթահարել է բոլոր դժուարութիւնները, կանգնած է եղել Հայոց պետականութեան կերտման եւ ամրացման ակունքներում: Նման քայլերով ՀՅԴ-ին պայքարից հետ պահելն անհնարին է:

Share