ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում անդրադարձել է Արցախում սննդի կտրոններ ներդնելու հարցին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նշեց, որ օրերս Արցախի շրջանների բնակչության հետ Ազգային ժողովի պատգամավորների և Օպերատիվ շտաբի անդամների հանդիպումների ժամանակ քաղաքացիների բարձրացրած հարցերի մի խումբը կապված է եղել կտրոններով սննդի բաշխման հետ։
«Վաղը հայտարարություններ կլինեն, թե երբ և ոնց ենք դա մտցնում մեր կյանքի մեջ»,- հայտարարեց Արցախի պետական նախարարը։
Նա անդրադարձել է նաև Ադրբեջանից կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի հետ կապված հարցերի։ Մանրամասները՝ տեսանյութում։
Ադրբեջանը 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։