Մետաքսէ Յակոբեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«Մի ողջ յաւերժութիւն Արցախը շրջափակման մէջ է:
Շուրջբոլորս նոյն հարցադրումներն են՝ մինչեւ ե՞րբ, ինչպէ՞ս, ի՞նչ գնով… Երբ ՀՀ-ում իշխանութիւնը զաւթեցին ապազգային ուժերը, իսկ ԱՀ ներկայիս նախագահը ողջունեց, արդէն կար մեր երկու հայկական պետութիւնների կործանման սցենարը (որն, ի դէպ, առ այսօր առանց խոչընդոտների կեանքի է կոչւում), այո՛, այո՛ նոյնիսկ Արցախի ներկայիս շրջափակումը:
Հայկական դեղին մամուլի «արքան» ու եան ազգանունով չհայերը ընտրւեցին, գլոբալիստական աշխարհ ունենալու եւ այդ ընթացքին խանգարող ազգային մտածողութիւն ունեցող ազգերը ոչնչացնող կենտրոնի կողմից:
1) Պէտք էր կործանիչ պատերազմ, որն Արցախը սպանդանոցի կը վերածէր:
2) Երբ Նիկոլին (կենտրոնին) էր պէտք, հրադադար կը կնքւէր՝ մեր պարտութեամբ, բայց կը ներկայացւէր որպէս փրկութիւն, իսկ Արայիկը կը խօսէր արդէն մեր անվտանգային խնդիրների լուծման կայացման մասին ու զարկ կը տար գիւղատնտեսութեան եւ տնտեսութեան «զարգացմանը» (շրջափակւած Արցախում չկայ միրգ, բանջարեղէն…):
3) Պիտի մեղաւորներ նշանակւէին հազարաւոր զոհեր տալու, Արցախն ու ՀՀ-ի ռազմավարական տարածքներ յանձնելու համար: Պիտի կազմակերպւէր Փառուխի, Քարագլխի յանձնումը: Մեղաւոր կարգւէր ռուս խաղաղապահը:
4) Պիտի իջեցւէր Արցախի «նշաձողը». սկզբում՝ կարգավիճակից անվտանգութիւն, յետոյ հայաթափման «կանխում»:
5) Պիտի շրջափակւէր Արցախը. փակելով կեանքի ճանապարհը (ՀՀ եւ ադրբեջանի իշխանութիւնները, Արայիկը ամենայն հաւանականութեամբ տեղեակ էր), ներկայացւէր, որ Արցախն ամենեւին էլ կտրւած չէ արտաքին աշխարհից, այլ նրան կտրել են))): Ո՞վ. ռուս խաղաղապահը: Ինչո՞ւ. որպէսզի ՀՀ-ի եւ Արցախի «ձեռքով» ռուսները «պատժւեն» եւ ինչպէս Նիկոլն է ասում. «միջազգային բազմազգ (թուրք) խաղաղապահները» մուտք գործեն Արցախ, իսկ «Զանգեզուրի միջանցքը» ի վերջոյ կեանքի կոչւի եւ բնականաբար գտնւի «միջազգային բազմազգ խաղաղապահների» վերահսկողութեան ներքոյ:
6) Պիտի խօսւէր այլընտրանքային ճանապարհի մասին (սրանով նաեւ կարդարացւի Գորիս-Կապան ճանապարհի յանձնումը թշնամուն), որպէսզի ժողովուրդն ասեր «հա՜ էլի», բայց յետոյ հարց դրւէր ՊԲ-ի խանգարելու մասին…
7) Եւ այս ամենի արդիւնքում պիտի կատարւէր մեր ապազգային իշխանութիւնների ադրբեջանի, թուրքիայի հետ երկար սպասւած «երկխօսութիւնը»: 2018-ին Նիկոլը չեղարկեց Արցախի հիմնահարցի շուրջ բանակցային գործընթացը, յայտարարելով, որ իր սեփական 0-ական կէտից է սկսում. արդիւնքում հազարաւոր մատաղ կեանքեր զոհեց, յանձնեց Արցախի մեծ մասը, այնուհետեւ մեր թշնամու հետ շրջափակեց Արցախից մեզ մնացած փոքրիկ կտորը: Այժմ խօսում է պետականութեան կորստի մասին եւ կրկին իր՝ 0-ական կէտից պետականութիւն «կերտելու» մասին: Արդիւնքն արդէն չափելի է՝ զոհեր, պետականութեան կորուստ: Սցենարի մեծ մասը կեանքի են կոչել: Ընդիմացողներս քիչ ենք… Կը յաջողեն ու սցենարի բոլոր կէտերը կեանքի կը կոչեն 10 մլն հայերի լուռ հայեացքների ներքոյ: Սակայն Նիկոլն ու իր հրոսակախումբը միայն մի վախ ունեն եւ խօսում են, որ 30-40 հզ Արցախի հայեր «գալու են ՀՀ, իշխանափոխութիւն անելու», նպատակը՝ բախումների տանել մեզ բոլորիս եւ թշնամացենել:
Չէ՛, չէ Արցախի 30-40 հազար հայերից չեն վախենում, այլ 10 մլն հայի սթափւելուց, գիտակցելուց են վախենում: 10 ՄԼՆ ՀԱՅ ԱՐԴԷՆ ՉՈՒՆԻ «ՎԱՂԸ», ԵԹԷ ԱՅՍՕՐ ԼՈՒՌ ՀԵՏԵՒՈւՄ Է, ԹԷ ԻՆՉՊԷՍ ԵՆ ԱՊԻԿԱՐ ՈՒ ԱՆԲԱՐՈՅ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԿԵՂԵՔՈՒՄ ԻՐԵՆՑ 120 ՀԶ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ… ԵՒ ԽՈՐԸ ՀՈԳՈՑ Է ՀԱՆՈՒՄ…
Յ.Գ. Արցախի Հանրապետութեան իշխանութիւնները պիտի խօսեն, պիտի ցոյց տան, որ այս յանցագործ ծրագրի մասնիկը չեն եւ պէտք է ասեն ու ապացուցեն, որ պատրաստ են այդ ծրագիրը կանգնեցնելու…»: