Մեծ Բրիտանիայում հայերն ակցիայ են իրականացրել BBC-ի գրասենեակի մօտ՝ պահանջելով յայտնել ճշմարտութիւնը Արցախի մասին

Մեծ Բրիտանիայում հայերն ակցիայ են իրականացրել BBC-ի գրասենեակի մօտ՝ պահանջելով յայտնել ճշմարտութիւնը Արցախի մասին

Մեծ Բրիտանիայի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիայ են անցկացրել Լոնդոնում BBC-ի կենտրոնակայանի եւ գրասենեակի մօտ՝ պահանջելով ճշմարտութիւնն ասել արգելափակուած Արցախի մասին եւ դադարեցնել ադրբեջանական ահաբեկչութեանն աջակցելը:Այս մասին տեղեկանում ենք Մեծ Բրիտանիայի Հայ դատի յանձնախմբից։

2022 թուականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետեւանքով շրջափակման մէջ է յայտնուել Արցախի 120 000 բնակիչ, այդ թւում՝ 30 000 երեխայ։ 1100 քաղաքացիական անձ, այդ թւում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։

Շրջափակման պատճառով Հայաստանից ամէն օր 400 տօննայ սննդամթերք ու դեղորայք հնարաւոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետեւանքով առկայ է սննդի, դեղորայքի պակաս:

Share