Թուրք պատմաբան Թաներ Աքչամը մտահոգութիւն է յայտնել Արցախը աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակման եւ դրա հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամի կապակցութեամբ։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 յունուարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աքչամը «Ֆեյսբուք»-ի իր էջում, մասնաւորապէս, գրել է` «Հայերը նշում են Սուրբ Ծնունդը։ Բոլոր հայ բարեկամներին շնորհաւորում եմ Սուրբ Ծննդեան օրուայ կապացութեամբ։ Թող այս տօնը բոլորիս բերի երջանկութիւն, խաղաղութիւն եւ լաւ օրեր:Ուզում եմ յաւելել, որ մեր սրտէրն ու զգացմունքները Ղարաբաղում (Արցախում) հայերի հետ են իրենց շատ դժուար օրերին։Աւելի քան 120 000 մարդ գտնւում է ադրբեջանական պաշարման մէջ ՝ իր ապագայի վերաբերեալ անորոշութեան պայմաններում։ Եւ աշխարհը, ցաւօք, աչք է փակում այն ամէնի վրայ, ինչ կատարւում է հէնց մեր աչքի առաջ»,- գրել է Աքչամը։