Սուրբ Ծննդեան օրով Հայաստանի արտգործնախարարութիւնն ազդարարեց, Թուրքիայի կողմից իբր դրական քայլի մասին, որը ներկայացուեց հերթական մանանան նիկոլական պատկերացմամբ 29800 քառակուսի կիլօմետրանոց Հայաստանի համար։
Նախ թուրքական աղբիւրների տարածած լուրը, յետոյ արդէն հաստատեց ՀՀ դիւանագիտական գերատեսչութիւնը, թէ Թուրքիան բացել է իր օդային գիծը բեռնափոխադրումների համար։
Աւելին՝ պաշտօնական Երեւանը ինչ-որ յոյսէր է փայփայում, թէ մնացեալ պայմանաւորուածութիւնները եւս կը կատարուէն։ Մնացեալն էլ անորոշ, իսկ խորքում Սիւնիքին հարուած հասցնող երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանը բացելու խոստումն է։ (Սա առանձին թեմայ է, որին արդէն բազմիցս անդրադարձել ենք)։ Իսկ ինչ խոստացաւ Թուրքիան, իրականում իր տնտեսութեանը եւս մէկ խթան հաղորդող աննշան քայլ, որով այն ապրանքները, որոնք Հայաստան էին գալիս ուղեւորատար ինքնաթիռներով ու բեռնատարներով, կարող են բերել առանձին օդանաւերով. տնտեսական չնչին միջոցների աւելացում։ Բայց այս ամենն ի գին Արցախի ու շրջափակուած Արցախի։ Թուրքիայի կողմից աշտօնապէս խրախուսուած եւ արտգործնախարարի շուրթերով արդարացուած Լաչինի փակուած միջանցքի պարագայում, ՀՀ իշխանութիւնները մոռանում են այդ ամէնը, իրենց իսկ գովերգած հրճուանքով միջազգային հանրութեան առջեւ սպիտակեցնում նոյն ագրեսիայի, նոյն բլոկադայի կազմակերպիչ, ակտիւ մասնակից Թուրքիային։ ՈՒ իրականում հերթական անգամ փաստւում է՝ հայ-թուրքական իբր ընթացող բանակցութիւնները շարունակում են մնալ նախապայմաններով լեցուն, դրանցից մէկի ականատեսը եղանք նախօրեին։
Արցախի հարց, Արցախի իրաւունքների հարց այս իշխանութեան համար գուիւթյուն չունի։ Կարեւորը՝ մի քանի օլիգարխների առեւտրային ախորժակներն ու են փողը։ Այդպէս մի քանի կոպեկի համար, Արցախի շրջափակման պայմաններում Հայաստանի օդը սրանք բաց են պահում անգամ Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ ինքնաթիռային կապի համար։