Շուեդական ազգային ռադիօյին տուած հարցազրոյցում, պատասխանելով ադրբեջանական կողմից ներկայացուող՝ միջանցքի փակման բնապահպանական պատճառների եւ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան խախտման մասին հարցին, Ռուբէն Վարդանեանը նկատել է, որ Ադրբեջանի պնդումները ոչ մէկի համար արժանահաւատ չէն հնչում, քանի որ ողջ աշխարհին է յայտնի, որ աւտօրիտար երկրում ոչինչ «բնապահպանների պատասխանատուութեամբ» տեղի չի ունենում: «Կարո՞ղ եք յիշել վերջին 10 տարում քանի էկոլոգիական բողոքի ցոյց է տեղի ունեցել Ադրբեջանում,-հարցադրում է արել նա: —Մենք Արցախում մեխանիզիմներ չունենք, որպէսզի ճնշում գործադրենք մի երկրի վրայ, որն ստորագրել է միջանցքից ազատ օգտուելու իրաւունքը հաստատող փաստաթուղթ, իսկ այսօր այն խախտում է: Մենքպահանջում ենք, որ միջազգային հանրութիւնը մէզ համար մարդասիրական օդային միջանցքի հնարաւորութիւնապահովի, որպէսզի կարողանանք սնունդ եւ առաջին անհրաժեշութեան ապրանքներ բերել։ Սակայն Ադրբեջանը սա եւս թոյլ չի տալիս։ Ուստի մենք սա ընկալում ենք որպէս պետական քաղաքականութիւն, պետական դիրքորոշում, որը շատ յստակ ցոյց է տալիս, որ նրանք ցանկանում են մէզ բոլորիս դուրս հանել այստեղից եւ էթնիկ զտում իրականացնել՝ Արցախն առանց հայերի ստանալու համար»։
Բրիտանական Byline Timesպարբերականին տուած հարցազրոյցում Ռուբէն Վարդանեանը ներկայացրել է Արցախում շրջափակման հետեւանքով ստեղծուած իրավիճակը. «Քսանչորս օր մենք այս շրջափակման մէջ ենք: Արդէն հիմնական սննդամթերքի, ապրանքների պակաս կայ»։
Պետնախարարը պարբերականին ասել է, որ ինքը նոյնպէս այն 5000 արցախցիների շարքում է, որոնք այս Սուրբ Ծնունդին ընտանիքից բաժանուած են. «Կեանքումս առաջին անգամ Սուրբ Ծնունդին ընտանիքիցս անջատ եմ։ Ըստ էութեան, մենք Ադրբեջանի պատանդն ենք, քանի դեռ փակ է ճանապարհը»:
Ներկայացնելով Արցախի պետնախարարի կոչը միջազգային հանրութեանը՝ շրջափակումը շարունակելու դէպքում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դէմ, յօդուածագիրը նկատում է, որ Ուկրաինայում ստեղծուած իրավիճակը «Արեւմուտքին նետել է Ադրբեջանի «գիրկը»՝ էներգէտիկ անվտանգութեան յուսահատ որոնումներից մղուած»: «Շրջափակելով Լաչինի միջանցքը՝ Ալիեւը եւս մէկ անգամ ազդարարում է, որ ձգտում է ամբողջական վերահսկողութեան մի տարածքի նկատմամբ, որը հայերը համարում են իրենց ժառանգութեան, կրօնի, մշակոյթի եւ պատմական ինքնութեան մաս»,-եզրակացնում է հեղինակը: