Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած` Հանրապետութիւնում գրիպի եւ սուր շնչառական վարակների թեմայով ասուլիսի ընթացքում նշեց Հիւանդութիւնների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիւանդութիւնների համաճարակաբանութեան վարչութեան պետ Ռոմելլայ Աբովեանը:
«Մահացած պացիենտները 35 տարեկան էին: Ընդ որում, նրանցից մէկն ունեցել է խրոնիկ հիւանդութիւններ, 4-րդ աստիճանի ճարպակալում: Այսինքն՝ գտնուել է ռիսկի խմբում»,- մանրամասնեց նա՝ ընդգծելով, որ հիւանդութեան սկզբնական փուլում բժշկին դիմելը կօգնի փրկել կեանքեր: