Ինչպէս բոլոր երեխաները, Արցախի երեխաները նոյնպէս սիրոյ ու աջակցութեան, սննդի, անվտանգութեան եւ պաշտպանութեան են արժանի։ Այս մասին «Թւիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը։
«Ինչպէս եւ միւս բոլոր երեխաները, Արցախի երեխաները նոյնպէս սիրոյ ու աջակցութեան, սննդի, անվտանգութեան եւ պաշտպանութեան են արժանի։
ԲԱ՛ՅՑ։
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով հարիւրաւոր ընտանիքներ այժմ բաժանւած են, եւ երեխաներն իրենց ծնողներին չեն տեսել մօտ 24 օր։
ԲԱՑԷ՛Ք ԿԵԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ»,- գրել է Արցախի մարդու իրաւունքների պաշտպանը։
Նա նաեւ հրապարակել է տեսանիւթ՝ Արցախի երեխաների մասնակցութեամբ։