Արցախի պետական պահուստային պաշարներից որոշ ապրանքատեսակներ կմատակարարուի խանութներին

Արցախի պետական պահուստային պաշարներից որոշ ապրանքատեսակներ կմատակարարուի խանութներին

Արցախի Հանրապետութեան պետական նախարար, Օպերատիւ շտաբի պետ Ռուբէն Վարդանեանի ղեկավարութեամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկուել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակուող շրջափակման պայմաններում բնակչութեան կենսագործունէութեան եւ առաջնային կարիքների ապահովմանը վերաբերող հարցեր:

Պետնախարարին զեկուցուել է պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի եւ դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը, ներկայացուել են խնդիրները: Նշուել է, որ բնակչութեան առաջնային կարիքների ապահովման համար պետական պահուստային պաշարներից որոշ ապրանքատեսակների մատակարարում կ’իրականացուի խանութներին: Պետնախարարը կարեւորել է ապրանքատեսակների համաչափ բաշխումը, որպէսզի բնակչութիւնը հնարաւորութիւն ունենայ դրանք ձեռք բերել բոլոր խանութներից:

Ռուբէն Վարդանեանն ստեղծուած իրավիճակում ընդգծել է նաեւ բնակչութեան հետ ուղիղ շփումների կարեւորութիւնը եւ յանձնարարել Օպերատիւ շտապի մի խումբ անդամների, ԱԺ ժողովի պատգամաւորների հետ միասին, հանդիպումներ ունենալ շրջաններում եւ համայնքներում՝ բնակչութեանը տեղեկացնելու համար իրավիճակի, Արցախի իշխանութիւնների եւ Օպերատիւ շտաբի կողմից իրականացուող քայլերի ու ձեռնարկուող միջոցառումների մասին: «Կարեւոր է, որպէսզի բնակչութիւնը հէնց առաջին ձեռքից իմանայ թէ՛ իրավիճակի, թէ՛ կատարուող աշխատանքների մասին: Դա կօգնի նրանց աւելի լաւ հասկանալ իրավիճակը եւ, անհրաժեշտութեան դէպքում, մասնակից լինել խնդիրների լուծմանը, ինչպէս նաեւ տուրք չտալ ադրբեջանական ապատեղեկատուութեանը»,-ընդգծել է Ռուբէն Վարդանեանը:

Share