Զոհուած զինծառայողների ծնողներն այցելել են արցախցի հերոսի շիրիմին՝ նրա մօր փոխարէն

Զոհուած զինծառայողների ծնողներն այցելել են արցախցի հերոսի շիրիմին՝ նրա մօր փոխարէն

Ռոմելայ Մուսայելեանն ապրում է արդէն քսան օր պաշարուած Արցախում։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում նա խնդրել էր Եռաբլուր գնացողներին այցելել նաեւ իր որդու՝ Արթուր Եղիազարեանի շիրմին։

«Իմ ճանապարհը փակ է։ Մարդիկ, երեխուս աչքը ճամփին կը լինի»,-գրել էր նա։

Արձագանքելով այդ խնդրանքին, այսօր երեկոյեան զոհուած զինծառայողների մի խումբ ծնողներ այցելել ու ծաղիկներ են խոնարհել արցախցի հերոս Արթուրի շիրմին։

««Որդիների Կանչ» ՀԿ-ի անդամներով  եկել ենք շնորհաւորելու նաեւ անմահացած Արթուր Եղիազարեանի Ամանորը։ 19-ամեայ Արթուրը զոհուել է Մարտունիում՝ հրադադարից հաշուած ժամէր առաջ, դիպուկահարի կրակոցից…

Մեր բախտակցի՝ Արթուրի մօր ձայնը, լսելի է մէզ։ Մայրը՝ Ռոմելան այժմ գտնւում է Արցախում եւ ճանապարհի փակ լինելու պատճառով չի կարողացել գալ Եռաբլուր, որ իր տղայի տանը դիմաւորի Ամանորը։

Մենք կանգնած ենք եւ միշտ ենք կանգնելու Արցախում գտնուող մեր հայրենակիցների կողքին։
Արցախը մեր կարիքն ունի։
«Որդիների Կանչ» Հասարակական Կազմակերպութիւնը մաղթում է…
•Թոյ’ղ տարին խաղաղ լինի։
•ԹՈՂԵ’Ք, որ խաղաղ լինի։
•Մի՛ վաճառեք մեր հայրենիքը։
•Պայքարէ’ք, որ հեռանայ չարը, քանզի դա է միակ փրկութիւնը։
•Եւ վերջապէս 2023-ին մաղթում ենք, որ ԱՊՐԵ’ՆՔ։
•Մի’ երազեք, որ խաղաղութիւն լինի, այլ պայքարէ’ք խաղաղութեան համար։ Արժանապատիւ խաղաղութեան համար»։

Share