Արցախի Հանրապետութեան Մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը անդրադարձել է շրջափակման հետեւանքով տարբեր հաստատութիւններում լիարժէք սնունդից զրկուած լինելուն։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 յունուարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով տարբեր հաստատութիւններում (մանկապարտէզներ, հիւանդանոցներ, հոգեբուժական կենտրոններ, մանկատներ, ծերանոցներ եւ այլն) Յատուկ սնունդ ունեցող հազարաւոր մարդիկ զրկուած են պատշաճ սնուելու իրաւունքից»,- գրել է նա Թուիթերի իր միկրոբլոգում։