Ձմեռը որքան էլ դաժան լինի, միեւնոյն է՝ գարուն կը գայ․ Արտակ Բեգլարեան

Ձմեռը որքան էլ դաժան լինի, միեւնոյն է՝ գարուն կը գայ․ Արտակ Բեգլարեան

Ձմեռը որքան էլ դաժան լինի, միեւնոյն է՝ գարուն կը գայ, սակայն անհրաժեշտ է պատշաճօրէն դիմակայել եւ պատրաստուել գարնանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարեանը։ Նրա խօսքով՝ ճգնաժամէրն ու դժուարութիւնները նաեւ ծնում են հնարաւորութիւններ՝ ինքդ քեզ ու միջավայրդ ճանաչելու, ուժեղանալու, կատարելագործուելու, իրական արժէքները գնահատելու, համախմբուելու, պայքարելու։ «Թոյ՛ղ այս տարին լինի բոլոր հնարաւորութիւնների արդիւնաւետ իրացման տարի բոլոր մակարդակներում՝ անհատից մինչեւ պետութիւն: Յատուկ սէրս ու մաղթանքներս Արցախում պայքարող մեր բոլոր հայրենակիցներին: Անկախ ամէն ինչից՝ շնորհաւոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ, սիրելի՛ հայրենակիցներ»,- գրել է Բեգլարեանը:

armeniatoday.news

Share