Ռուսիոյ պաշտպանութեան նախարարութիւնը յայտարարել է, որ Ռուսիոյ Դաշնութեան ցամաքային զօրքերի ստորաբաժանումները մասնակցելու են Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) խաղաղապահ զօրավարժութիւններին, որոնք պիտի կայանան Հայաստանի մէջ։ Այս մասին հրապարակուած է ՌԴ պաշտպանութեան նախարարութեան կայքին մէջ։
«Ռուսիոյ Դաշնութիւնից դուրս Հայաստանի տարածքի վրայ պիտի կայանան ՀԱՊԿ խաղաղապահ զօրամիաւորումների «Անխորտակելի եղբայրութիւն-2023» համատեղ զօրավարժութիւնները»,- ասուած է զեկոյցի մէջ։
ՀՀ տարածքում անցկացուելու է ՀԱՊԿ խաղաղապահ զօրախմբերի «Անխախտ եղբայրութիւն-2023» համատեղ զօրավարժութիւնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանութեան նախարարութեան կայքը:
«Ռուսաստանի Դաշնութեան սահմաններից դուրս Հայաստանի տարածքում կ’անցկացուի ՀԱՊԿ խաղաղապահ զօրակազմերի «Անխախտ եղբայրութիւն-2023» համատեղ զօրավարժութիւն»,- նշւում Է մամուլի հաղորդագրութեան մէջ:
Գերատեսչութիւնը նաեւ յայտնում է, որ Ռուսաստանի Դաշնութեան ռազմական օկրուգների զօրավարժարաններում նախատեսուած է 8 երկկողմ զօրավարժութիւն։
Աղբիւրի համաձայն՝ զօրավարժութիւնների ընթացքում կը կատարելագործուէն ռազմական գործողութիւնների համատեղ պլանաւորման հարցերը, մասնակից երկրների ցամաքային զօրքերի շտաբների ներկայացուցիչների եւ ստորաբաժանումների փոխգործակցութեան կարգը, ինչպէս նաեւ պայմանական անօրինական զինուած կազմաւորումների չէզոքացման մարտավարական գործողութիւններ:
Բոլոր զօրաշարժերը կրելու են խաղաղապահ եւ հակաահաբեկչական ուղղուածութիւն։