Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յայտարարել է, որ Բաքուի եւ Երեւանի միջեւ խաղաղութեան պայմանագրի ստորագրման համար ստեղծուած են բոլոր պայմանները։
«Այս տարուայ հոկտեմբերին Պրահայում եւ Սոչիում կայացած հանդիպումներում Հայաստանը պաշտօնապէս ճանաչեց մեր երկրի տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը։ Կարծում եմ, որ դրանից յետոյ բոլոր պայմանները ստեղծուեցին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղութեան պայմանագրի ստորագրման համար, եւ խաղաղութեան պայմանագիրը կարող է ստորագրուել Ադրբեջանի կողմից առաջարկուած յայտնի հինգ սկզբունքների հիման վրայ», — ասել է Ալիեւը՝ Աշխարհի ադրբեջանցիների համերաշխութեան օրուայ եւ Ամանորի կապակցութեամբ։