Հաղթանակ է գալու, պետք է նպաստել, ամեն ինչ անել. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն` Արցախում

[ԵՐԿԻՐ] Արցախի եկեղեցիներում ապրիլի 4-ին  Սբ Զատկի պատարագ է մատուցվել: Ամարասի եկեղեցում պատարագ է մատուցել Արցախի թեմի նախկին առաջնորդ, այժմ հատուկ հանձնարարություններով նվիրակ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Իր պատգամի ընթացքում Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ասել է, որ հաղթանակ է գալու, պետք է դրա համար ամեն ինչ անել:

«Իմ սիրելիներ, Քրիստոս Գողգոթայով անցավ, չարչարանքով, տառապանքով, մահով: Մենք էլ վերջերս ձեզ հետ հերթական Գողգոթայով անցանք՝ նոր-նոր` սեպտեմբեր, հեկտեմբեր, նոյեմբերին: Առաջին քրիստոնյա ազգն ենք, կամա, թե ակամա, ես հաճախ ասել եմ, որպես Հայկի սերունդ, մեզ չի ների, հետապնդելու է, փորձելու է, տանջելու է, չարչարելու է, բայց մենք երբեք, երբեք չպիտի ընկճվենք, չպիտի հուսահատվենք, մեր Հայկի առաքելությունը պիտի ունենանք, առաջին քրիստոնյայի պատիվը պիտի պահենք: Գողգողթայից հետո անմիջապես հարությունն է գալիս, կյանքն է գալիս, ազատությունն է գալիս, կյանքն է գալիս, հաղթանակ է գալիս: Գալու է, բայց քիչ է դրան հավատալ, քիչ է դրան սպասել, պետք է նպաստել, ամեն ինչ դրա համար պետք է անել, ուս ուսի տված»,- ասել է նա:

Share