Իսպանիայի Պոնտեւեդրայ քաղաքում ընթացող Մ23 տարեկանների աշխարհի առաջնութիւնում ազատ ոճի ըմբիշ, 61 կգ քաշային Արսէն Յարութիւնեանը ոսկէ մեդալ է նուաճել՝ եզրափակչում 7։5 հաշուով առաւելութեան հասնելով Ղրղզստանի ներկայացուցիչ Թայիրբեկ Ժումաշբեկի նկատմամբ։
Յարութիւնեանը պայքարը սկսել էր որակաւորման փուլից, որտեղ 10:0 հաշուով յաղթել էր Եգիպտոսի ներկայացուցչին, 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 11:0 հաշուով փայլուն յաղթանակ էր տարել Պուերտոյ Ռիկայի ներկայացուցիչ Ժոզեֆ Անդրես Սիլուայի նկատմամբ, քառորդ եզրափակչում 9:3 հաշուով առաւելութեան էր հասել ղազախ Ասիլ Այտակինի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 13:4 հաշուով յաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Տուրմանիձեին:
Արսէն Յարութիւնեանը երկրորդ անգամ է հռչակւում աշխարհի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն: Նախորդ անգամ Արսենն այս տիտղոսին արժանացել էր 2021 թուականին Բելգրադում անցկացուած առաջնութիւնում։
Հայաստանի միւս ներկայացուցիչ, 74 կգ քաշային Հրայր Ալիխանեանն էլ մօտ էր Մ23 տարեկանների աշխարհի առաջնութեան բրոնզէ մեդալը նուաճելուն, սակայն վճռորոշ գոտեմարտում 5։7 հաշուով զիջել է մոլդովացի Վասիլ Դիակոնին։
Յիշեցնենք՝ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հաւաքականի կազմում աւելի վաղ ոսկէ մեդալ էր նուաճել Վազգէն Թեւանեանը (57 կգ), իսկ Արման Աւագեանը (79 կգ) դարձել էր բրոնզէ մեդալակիր: