Փաշինեանը յանձնում է Ղարաբաղը, որպէսզի Հայաստանն Արեւմուտք տանի

Փաշինեանը յանձնում է Ղարաբաղը, որպէսզի Հայաստանն Արեւմուտք տանի

Փաշինեանը յանձնում է Ղարաբաղը, որպէսզի Հայաստանն Արեւմուտք տանի. «Комсомольская правда» —https://news.am/arm/news/726505.html 

Այն, որ Վաշինգտօնը եւ Բրիւսելը փորձելու են օգտագործել բարդ պահը եւ խնդիրներ ստեղծել Մոսկուայի համար նախկին Միութեան ամբողջ պարագծում, հասկանալի էր Ուկրաինայում յատուկ ռազմական գործողութեան ամենասկզբից։

Թերեւս,  այս առումով ամենաարմարը ղարաբաղեան քեյսն է։ 2020թ. 44-օրեայ պատերազմից (պատերազմը դադարել է բացառապէս շնորհիւ Պուտինի միջնորդական ջանքերի) եւ ռուսական խաղաղապահ զօրակազմի տեղակայումից յետոյ Ղարաբաղում, թեկուզ փուխր, բայց խաղաղութիւն է տիրել։ Փոխհրաձգութիւնները եւ տարբեր մասշտաբի միջադէպերը, որոնք տեղի էին ունենում Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին, ակնյայտօրէն ընթանում քաղաքական ճնշման տրամաբանութիւնում՝ բանակցութիւններում արդիւնքների հասնելու համար, գրել է «Комсомольская правда»-ն։

Բայց, դատելով ըստ ամենանի, արդէն տեսանելի ապագայում վաղեմի հակամարտութեան պատմութեան մէջ նոր շրջադարձ է նշմարւում։

Հոկտեմբերի 10-ին ռուսական թելեգրամ-ալիքներից մէկում հրապարակուել է հայ-ադրբեջանական կարգաւորման վերաբերեալ այսպէս կոչուած վաշինգտոնեան փաստաթուղթը։ Փաստաթուղթը արեւմտեան միջնորդական առաքելութեան արդիւնքն է եւ, համաձայն տարբեր աղբիւրների, բրիւսելեան եւ փարիզեան բանակցութիւններից, ինչպէս նաեւ Վաշինգտօնում արտաքին գործերի նախարարների եւ Անվտանգութեան խորհուրդների քարտուղարների հանդիպումից յետոյ համարուել է ընդունելի թէ՛ Ալիեւի, թէ՛ Փաշինեանի կողմից։

Դատելով  փաստաթղթի բովանդակութիւնից՝ դրա ստորագրման դէպքում կ’իրականացուէն միջպետական սահմանների վերջնական սահմանազատման աշխատանքներ, կը սկսուէն այսպէս կոչուած զանգեզուրեան միջանցքի (արագընթաց մայրուղի, որը պէտք է արեւելեան Ադրբեջանի շրջանները Հայաստանի տարածքով կապի Նախիջեւանի հետ) շինարարութեան աշխատանքները։ Բացի այդ, Ադրբեջանը պէտք է նշանակի մի ինչ-որ «պաշտօնական ներկայացուցչի», որը Ղարաբաղի հայերի այդօրինակ ներկայացուցչի հետ պէտք է քննարկի եւ լուծի վերջինների անվտանգութեան եւ իրաւունքների հետ կապուած հարցերը։ Որեւէ կարգավիճակ Ղարաբաղի հայերի, առաւել եւս՝ չճանաչուած ԼՂՀ-ի համար նախատեսուած չէ։

Յետաքրքիր է, որ այս փաստաթղթի հրապարակումն առայժմ բողոքի շարժման ոչ մի բռնկում ոչ Հայաստանում, ոչ Ղարաբաղում չի առաջացրել։ Չէ՞ որ հասկանալի է, որ իրականում դա նշանակում է Լեռնային Ղարաբաղի լիակատար անցում ադրբեջանական իրաւասութեան ներքոյ, իսկ որեւէ «պաշտօնական ներկայացուցչի» ֆորմալ լինելն ադրբեջանցիները չէն էլ թաքցնում. դեռեւս բոլորովին վերջերս Իլհամ Ալիեւը նորից յայտարարել է, որ Ղարաբաղում ապրող հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են, եւ նրանց հետ վարուելու են այդ երկրի Սահմանադրութեանը համապատասխան։ Հասկանալի է, որ շուտով Ղարաբաղում ոչ մի հայ չի մնա։

Եթէ գործող հայկական իշխանութիւնը համաձայնի ընդունել այս փաստաթուղթը (մեր աղբիւրները Հայաստանի կառավարութիւնում հաւաստիացնում են, որ Փաշինեանը վստահ է դրա շուտափոյթ ստորագրման անհրաժեշտութեան մէջ), ապա դա կը դառնայ Անդրկովկասում տեկտօնական շարժի կատալիզատոր։ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հաշտութիւն ստորագրող Հայաստանին, որը կկորցնի Ղարաբաղը եւ, իբր, դրանով իսկ կազատուի գոյաբանական սպառնալիքներից, պէտք չէն լինի ոչ ռուսական ռազմակայանը Գիւմրիում, ոչ ռուս խաղաղապահները Ղարաբաղում։ Աւելի քան հասկանալի է, որ հէնց սա էլ արեւմտեան մջնորդների իսկական նպատակն է։

Կգնա՞ արդյօք դրան Փաշինեանը։ Հայաստանի եւ Ռուսաստանի փորձագիտական հանրոյթի մեծ մասի կարծիքով՝ նա դա կ’անի օպերատիւ կերպով եւ առանց խղճի խայթի. մինչեւ իշխանութեան գալը նա հանդէս էր գալիս որպէս համոզուած արեւմտամէտ եւ ԵԱՏՄ-ից Հայաստանը դուրս բերելու կողմնակից։ Արդյօք՞ դա յուզումներ կառաջացնի Հայաստանում եւ Ղարաբաղում։ Ամենայն հաւանականութեամբ՝ աեօ։ 2021թ. ընտրութիւններում Փաշինեանը պահպանեց իշխանութիւնն արդարացի աշխարհի, Ղարաբաղը հայկական պահելու եւ ՌԴ-ի հետ ռազմավարական դաշինքն ամրապնդելու կարգախօսներով։ Հայ ընտրողը, որի համբերութիւնը եւ հանդուրժողականութիւնը Փաշինեանի անյաջողութիւնների հանդէպ անսահման են թւում, նրան այդպիսի մանդատ չի տուել եւ կարող է յիշեցնել վարչապետին բոլոր փորձանքները, որոնք տեղի են ունեցել անցած չորս տարիներին։

Բացի այդ, հազիւ թէ հայերը մոռացած լինէն նորագոյն պատմութեան դասէրը եւ հաստատ յիշում են, թէ ինչ կարող է պատահել, երբ մենակ ես մնում՝ անվտանգութեան չլուծուած խնդիրներով՝ Վաշինգտօնի «ազնիւ խօսքի» ներքոյ։

Թարգմանեց՝ Գայանէ Մանուկեան

Share