«Հայաստան» խմբակցութեան պատգամաւորները այցելել են Տաւուշ

«Հայաստան» խմբակցութեան պատգամաւորները այցելել են Տաւուշ

Վերադառնում ենք Տաւուշից: Խիստ յագեցած օր էր:

Վաղ առաւօտից ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սեյրան Օհանեանեանի, պատգամաւորներ Արթուր Խաչատրեանի, Արգիշտի Գեւորգեանի, Գառնիկ Դանիելեանի, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ընկերների հետ այցելեցինք Բերդ եւ Իջեւան քաղաքներ, Արծուաբերդ, Չինարի, Այգեձոր համայնքներ:

Զրոյցների, մտահոգութիւնների առանցքը սահմանամերձ բոլոր այդ բնակաւարերի բնակիչների համար նոյնն էր՝ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ, Բանակ, Արցախ: Թեեւ կային բազում այլ հարցեր, որոնց կանդրադառնանք յետագայում:

Ուրախ էինք, որ Բերդում մէզ դիմաւորեց օրերս ազատութեան մէջ յայտնուած, ՏԻՄ ընտրութիւններում, բանտից իշխանութիւններին յաղթած Յարութիւն Մանուչարեանը: Նրան պարբերաբար այցելում էինք բանտում: Քաղբանտարկեալ Յարութիւն Մանուչարեանը մինչեւ վերջ էլ գործարքի չգնաց բռնատիրական իշխանութեան հետ:

Այցը իւրայատուկ էր նաեւ այլ հանգամանքով պայմանաւորուած: ԱԺ մեր նորընտիր պատգամաւորների՝ Արգիշտի Գեւորգեանի ու Իջեւանից Գառնիկ Դանիելեանի համար այդ կարգավիճակում առաջինն էր: Ու չեմ բացի փակագծեր, բայց ասեմ՝ որքաաա՜ն եմ սիրում ու հպարտանում մեր դաշնակցական ընկերներով ու խմբերով՝ չինարցի, այգեձորցի, իջեւանցի, բերդեցի… ու նաեւ Դաշնակցութեան մեր երիտասարդականի իմ արդէն հարազատ զաւակ դարձած անդամներով:

Խոնարհ հերոսներ, որոնք անգամ մէկ լուսանկար անելն են արգելում: Վերադառնում ենք նորանոր մտահոգութիւններով ու նորացուած վճռականութեամբ ու նպատակով՝ #Դիմադրութիւն

Գեղամ Մանուկեանի Ֆէյսբուքեան Էջից

Share