Ձեր յաջողութիւնը մեր յաջողութեան գրաւականն է

Ձեր յաջողութիւնը մեր յաջողութեան գրաւականն է

Յակոբ Ջէք Քուջակեան

Հոկտեմբեր ամսին Հայ կրթական հիմնարկութիւնը (ՀԿՀ) հանդիպում կազմակերպեց կրթաթոշակ ստացողների եւ Ամն-ից Հայաստան այցելած մի քանի հովանաւորների հետ:

Յակոբ եւ Սոնեա Քուջակեանները իրենց կողմից հովանաւորուող ուսանողների հետ

Ես եւ կինս` Սոնեան, հնարաւորութիւն ունեցանք ներկայ գտնուելու ինչպէս մեր կողմից հովանաւորուող 30 ուսանողների հետ հանդիպմանը, այնպէս էլ օրեր յետոյ կազմակերպուած մէկ այլ հանդիպման, որտեղ ներկայ էին պատերազմի ժամանակ վիրաւորում ստացած թուով 25 կրթաթոշակ ստացողնէր, որոնք հովանաւորւում են հայ վիրաւոր զինուորներ հիմնադրամի կողմից տրամադրուած միջոցներով:

Ռազմիկ Արզումանեանը Վիրաւոր հերոսներ հիմնադրամի կողմից հովանաւորուող ուսանողների հետ

Երկու հանդիպումներին էլ ՀԿՀ կրթաթոշակ ստացողները իրենց երախտագիտութիւնը յայտնեցին․ «շնորհակալ ենք, ՀԿՀ, որ մեզ համալսարան յաճախելու եւ մեր ուսումը շարունակելու այսպիսի անհաւանական հնարաւորութիւն ընձեռեցիք: Շնորհակալութիւն նաեւ մեր ծնողների բեռը թեթեւացնելու համար` վճարելով մեր ամբողջ ուսման վարձը մինչեւ աւարտելն է:

Առաջին հանդիպման մասնակից 30 կրթաթոշակ ստացողներից 16-ը աղջիկներ էին, 14-ը տղաներ, որոնցից 6-ը մասնակցել էին 44-օրեայ պատերազմին: Նրանք թւում էին չափազանց մոտիվացուած եւ ամբողջութեամբ կենտրոնացած իրենց ակադեմիական նպատակների վրայ: Ուսանողները երախտապարտ էին Հայ Կրթական Հիմնարկութեանը եւ հովանաւորներին`  կեանքի ծանր ու դժուարին պայմաններին իրենց կողքին լինելու համար:

Վիրաւորում ստացած ուսանողները պատերազմից յետոյ կեանքի հանդէպ ունէին աւելի շատ իրականութեան զգացում ու պատրաստ էին եւս մէկ անգամ կռուելու եւ զոհուելու` յանուն Հայաստանի, եթէ դրա կարիքը լինի: Վերջացնելով իրենց զինուորական ծառայութիւնը` նրանք այժմ կենտրոնացած են ուսումն աւարտելու եւ յաջող կարիերա կառուցել վրայ: Պատերազմի մասնակից ուսանողներից մէկն ասաց. «շատ մարդիկ հայրենիքը սիրում են ճոռոմ խօսքերով, իսկ Հկհ-ն հայրենիքի հանդէպ սերը ցոյց է տուել գործողութիւններով` տրամադրելով կրթաթոշակներ 44-օրեայ պատերազմի մասնակիցներին:

Ես ու կինս տպաւորուած էինք երկու խմբերի ձգտման, ինքնավստահութեան դրսեւորման և  տրամադրուածութեամբ: Մենք վստահ ենք, որ երկու խմբերին էլ վիճակուած է յաջողութեան հասնել, ինչը, անշուշտ, լաւ ապագայ է խոստանում Հայաստանին:

«ձեր յաջողութիւնը մեր յաջողութեան գրաւականն  է, ինչպէս նշեց Վահիկ Պետրոսեանը` ի դէմս ՀԿՀ կրթաթոշակային յանձնաժողովի, այն խորհրդանշում է ՀԿՀ-ի առաքելութիւնը` կրթելու մեր ապագայ սերունդը, որը մեր հայրենիքի յոյսն է: Իրօք, ՀԿՀ կրթաթոշակային յանձնաժողովին, անձնակազմին եւ «հայ վիրաւոր զինուորներ հիմնադրամին պէտք է շնորհակալութիւն յայտնել իրենց կատարած հայրենանուէր աշխատանքի համար:

Յակոբ եւ Սոնեա Քուջաքեանները, Սան Ֆրանցիսկոյից, ամէն տարի 30 ուսանողի կրթաթոշակ են տրամադրում:

Share