Պ.գ.թ., թիւրքագէտ Վարուժան Գեղամեանը գրում է.
«Թուրքիայի նախագահ Էրդողանը փաստացի այսօր (հոկտեմբերի 20) յայտարարեց նոր նախապայմանի մասին, որը անխուսափելիօրէն վրայ է հասնելու ճիշտ այն վայրկեանին, երբ ՀՀ դէ-ֆակտոյ իշխանութիւնը կապիտուլեանտի գլխաւորութեամբ կստորագրի կապիտուլիացիոն նոր` «խաղաղութեան պայմանագիրը»:
Դա ռազմական տուգանքների (կոնտրիբուցիայ) հարցն է, որը պահանջելու է Ադրբեջանը Հայաստանից «30 տարի Ղարաբաղը գրաւած պահելու եւ աւերելու համար»: Յենց այայ միտքն է գրեթէ բառացի այսօր ասել Էրդողանը Արցախի օկուպացուած Քաշաթաղի շրջանի հարաւում:
Յիշեցնեմ, որ եւս մի նմանատիպ բացայայտում եղաւ 2021 թ. ամռանը, երբ Էրդողանն ու իր կինը Շուշի այցելելու ժամանակ յայտարարեցին, որ հայ ռազմագերիներին պէտք է վերադարձնել միայն Հայաստանի կողմից նոր զիջումների դիմաց: Մինչ այսօր գերիներին չէն վերադարձրել:
Ինչքան զիջենք, այնքան զիջելու ենք:
Պետք է հեռացնել զիջողներին»։
Աղբիւր` Panorama.am