ԳՈՅԺ-Շաղիկ Մարուխեան

ԳՈՅԺ-Շաղիկ Մարուխեան

Ցաւով տեղեկացանք, որ կեանքից վաղաժամ հեռացել է ՀՅԴ անուանի գործիչ, «Երկիր» պաշտօնաթերթի նախկին խմբագիր Շաղիկ Մարուխեանը 54 տարեկան հասակում:

Հօր` ՀՅԴ Բիւրոյի երկարամեայ անդամ Հրայր Մարուխեանի` 1992 թ. հայրենիքից արտաքսուելուց յետոյ հաստատուելով Հայաստանում, Շաղիկ Մարուխեանն Արցախում եւ ՀՀ-ում իր կատարած աշխատանքներով ու մեծածաւալ ծրագրերով  նեցուկ է կանգնել հայկական երկու պետութիւնների կայացմանն ու զարգացմանը:

Շաղիկ Մարուխեանը հանդիսացել է նաեւ ՀՅԴ Հայաստանի կազմակերպութեան օրգան «Երկիր» պաշտօնաթերթի խմբագիրը:

Ցաւակցական

Օրակարգը ցաւակցում է Հայաստանի կազմակերպութեան ընկեներին և ընկերուհի Շաղիկ Մարուխեանի հարազատներին:

 

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը մեծ ցաւով գուժում է նուիրեալ դաշնակցական Շաղիկ Մարուխեանի մահը:

Ընկերուհի Շաղիկը մանկութեան տարիներին ապրել է Լիբանանում, Հունաստանում, ուսանել Փարիզի Սորբոնի համալսարանում, ապա հաստատուել Երեւանում:

Հաւատարիմ հոր եւ Դաշնակցութեան մեծ ընտանիքի որդեգրած ուղեգծին՝ Շաղիկ Մարուխեանը մշտապէս եղել է անկախ Հայաստանի զինուորը: Արցախում, Հայ Օգնութեան Միութեան բարեսիրական ծրագրերում, ՀՅԴ Հայաստանի կազմակերպութեան օրգան «Երկիր» պաշտօնաթերթում (հանդիսացել է թերթի խմբագիրը), տեղական եւ միջազգային մի շարք կազմակերպութիւններում, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնում, «Հրայր Մարուխեան» հիմնադրամում իր կատարած աշխատանքներով ու մեծածաւալ ծրագրերով Շաղիկ Մարուխեանը նպաստել է հաեօց նորանկախ պետականութեան կայացմանն ու զարգացմանը:

Շաղիկ Մարուխեանի թողած լուսաւոր եւ օրինակելի յետագիծը պատմութեանը փոխանցող շարադրանքը դեռ կստեղծուի, իսկ նրա պայծառ անունը յաւէրժ կը յիշուի սերունդների կողմից:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին

Շաղիկ Մարուխեանի հոգեհանգստի արարողութիւնը տեղի կունենայ Հոկտեմբերի 7ին, ժամը 18։00ից Կոնդի Սբ. Հովհաննէս եկեղեցում։ 

Վերջին հրաժեշտի արարողութիւնը տեղի կունենայ յաջորդ օրը` Հոկտեմբերի 8-ին, ժամը 13:00-ին` նոյն եկեղեցում։ Յուղարկաւորութիւնը` Երեւանի քաղաքային պանթէոնում (Թոխմախի գերեզմանատուն):

Share