ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խօսնակ Նենսի Փելոսիի հետ խօսեցինք Ադրբեջանի ագրեսիայի մասին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Փելոսիի հետ հանդիպումից յետոյ լրագրողների հետ զրոյցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։
«Շատ յստակ փոխանցեցինք մեր դիրքորոշումը, որ Ադրբեջանը, որը շարունակում է պատերազմը, մէզ համար անընդունելի է ամերիկեան պետութեան աջակցութիւնն Ադրբեջանին։ Խոսքը ռազմաքաղաքական աջակցութեան մասին է։ Դրանից Ադրբեջանը դառնում է աւելի սանձարձակ ու լկտի, շարունակում է ագրեսիան Հայաստանի Հանրապետութեան դէմ։ Խոսեցինք 907 բանաձեւի մասին եւ յաջորդ տարի օգնութիւնները դադարեցնելու անհրաժեշտութեան մասին».- ասաց Սաղաթելեանը։
Նա նշեց, որ քննարկուել է նաեւ հայ ռազմագերիների մասին հարցը. «Խոսեցինք Հայաստանի ներքին ժողովրդաւարութեան, Արցախի կարգավիճակի եւ բոլոր խնդիրների մասին»։
Հարցին, թէ 907 բանաձեւի մասին ի՞նչ դիրքորոշում է յայտնել Նենսի Փելոսին, Սաղաթելեանը պատասխանեց.
«907 բանաձեւի մասին ասացին, որ քննարկելու են, միայն յայտարարութիւններով չէն բաւարարուելու։ Վերադարձից յետոյ Կոնգրեսում քննարկուելու եւ բարձրաձայնուելու են այս խնդիրները»։
Նշէնք, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցութիւնների հետ հանդիպումից առաջ Նենսի Փելոսին հանդիպել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ։
Փելոսին Երեւանում է պաշտօնական այցով։ Նա առաջին անգամ է Հայաստանում։ Նա այսօր առաւօտեան այցելել էր Ծիծեռնակաբերդի իւշահամալիր, Ազգային ժողւում ԱԺ նախագահի հետ համատեղ յայտարարութեամբ հանդէս եկել, ապա Երեւանի Գաֆէսճեան կենտրոնում հանդէս եկել ելոյթով։