Հ.Մ. «Արարատ» Կ.-ի 53-րդ համահայկական խաղերի ընթացքում կայել է ֆուտբոլի ընկերական մրցոյթ «Արարատ»-ի երէցների եւ մարզական լրագրողների խմբի միջեւ, որին մաս են կազմել իրանցի յայտնի լրագրողներ:
Խաղի աւարտին, Հ.Մ. «Արարատ» Կ.-ի հանրութեան հետ կապերի գրասենեակը տարածել է յայտարարութիւն, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Յարգելի ընկերներ, գործընկերներ, լրատւամիջոցների աջակիցներ եւ սպորտի վետերաններ, ընդունէք մեր ջերմ ողջոյններն՝ «Արարատ»-ի ֆուտբոլի հիմնադրման 66-ամեակին նւիրւած Իրանի 53-րդ համահայկական խաղերին։
Սպորտը մեծ արժէք է անհատի եւ հասարակութեան ոգու, եւ առողջութեան համար եւ այս փոթորկալից աշխարհում որքան գեղեցիկ է, երբ մարզանքն ուղեկցւում է մարդկային վեհ արժէքների հետ, ինչպիսիք են՝ ասպետութիւնը, արդարութիւնը, քաջութիւնը, հերոսութիւնը եւ թիմային համագործակցութիւնը, ինչպէս նաեւ՝ անհատների, համայնքների եւ ազգերի միջեւ բարեկամութեան յատկանիշները:
Փաստն այն է, որ կայուն զարգացման, մարդկութեան զարգացման եւ կայուն խաղաղութեան ու անվտանգութեան հաստատման համար առաջնային են, մասնաւորապէս՝ էթնիկ խմբերի եւ ազգերի միջեւ բարեկամութիւնն ու արդարութեան հաստատումն, իսկ սպորտը, սպորտային դիւանագիտութիւնը եւ նման ընկերական մրցումներն այս դիրքորշման հաստատումն են:
Այդուհանդերձ, որքան հիանալի կը լինէր, եթէ Իրանում տարբեր էթնիկ խմբերի միջեւ բարեկամութեան եւ խաղաղ կեանքի այս խորհրդանիշն օրինակ դառնար այլ հասարակութիւնների եւ յատկապէս տարածաշրջանի երկրների համար:
Բայց, ցաւօք, այն, ինչ տեսնում ենք տարածաշրջանում, հեռու է այս հարկադրանքից. որպէս օրինակ կարելի է նշել, այն, որ որոշ երկրներ սեփական խնդիրները շարունակ լուծել են յանցագործութիւնների, էթնիկ զտումների, ազգայնացման եւ հարեւան երկրների տարածքային ամբողջականութեան դէմ ոտնձգութիւնների քայերով. այդ օրինակն այս օրերի՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի գործողութիւններն են:
Իհարկէ, անհրաժեշտ է հաստատել, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան պաշտօնական դիրքորոշումը մշտապէս հանդիսացել է երկրների տարածքային ամբողջականութիւնը պաշտպանելը եւ տարածաշրջանում կայուն խաղաղութեան հաստատումը:
Եւ, վերջին օրերին, Հանրապետութեան նախագահը կրկին շեշտել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդի այն հիմնարար դիրքորոշումներն, ըստ որի՝ «Իսլամական Հանրապետութիւնը երբեք չի հանդուրժի Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանի փակման տանող քաղաքականութիւն ու ծրագրեր»։
Մասնաւորապէս, անհրաժեշտ է շեշտել այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի դիրքորոշումն այն մասին, որ հաստատւած միջազգային սահմանների խախտումներն անընդունելի են, եւ որ վէճերը պէտք է լուծել միայն խաղաղ ճանապարհով եւ միջազգային իրաւունքի հիման վրայ, պահպանելով զսպւածութիւնը, եւ այն տարածաշրջանի եւ աշխարհի խաղաղութեան եւ բարեկամութեան գաղտնիքն է։
Մեզ բախտ է վիճակւել նման ժամանակ հիւրընկալել լրատւամիջոցների յարգարժան թիմին, եւ դա համակեցութեան օրինակներից է, որը հիմնւած է ընդհանուր նպատակի վրայ, այն է՝ սպորտը ծառայեցնել խաղաղութեան ու բարեկամութեան։
Աշխարհն այսօր յոգնել է սարսափելի իզմերից. այսօրւայ աշխարհը տեղ չունի իսլամաֆոբիայի, հայատեացութեան, տարածքների բռնի գրաւման եւ էթնիկ զտումների համար. այսօրւայ աշխարհը հանդուրժողականութեան, էթնիկ եւ կրօնական բազմազանութեան նկատմամբ յարգանքի աշխարհն է. ոչ թէ ազգերին ճնշելու եւ էթնոսներին սպանելու աշխարհը։
Մեր կոչն այն է. տեսէք, թէ մենք ինչպէս ենք այս էթնիկ եւ կրօնական բազմազանութիւնը վերածել ազգային եւ մարդկային մեծ կապիտալի:
Իսկ այժմ դիտում ենք մեդիա թիմի լրագրողներին ու «Արարատ»-ի ֆուտբոլիսներին: «Արարատ»-ը հայ ազգի համար սուրբ ու վեհ տեղ ունի. յուսով ենք ականատես կը լինենք Արարատի առաջընթացին եւ վերականգնմանը նրա արժանի տեղին՝ երկրի սպորտում, ինչը պահանջում է պաշտօնեաների ու մարզասէրների ու յարգարժան լրատւամիջոցների համագործակցութիւնը:
Հ.Մ. «Արարատ» Կ.-ի հանրութեան հետ կապերի գրասենեակ