Եթե ՔՊ պատգամավորները չեկան, կհրապարակենք դրանց տան հասցեները, գնալու ենք իրանց հետևից․ Սաղաթելյան

Եթե ՔՊ պատգամավորները չեկան, կհրապարակենք դրանց տան հասցեները, գնալու ենք իրանց հետևից․ Սաղաթելյան

Փաշինեանի իմփիչմենթի պահանջի համար ՔՊ-ից 18 ձայն է անհրաժեշտ. Սէյրան Օհանեան

Ազգային ժողովի «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնները 35 ստորագրութիւն ունեն՝ Նիկոլ Փաշինեանին եւ նրա կառավարութեանն անվստահութեան գործընթաց սկսելու համար, այս պահին պակասում է 18 ստորագրութիւն։ Այս մասին Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ յայտարարեց «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանը՝ յորդորելով ՔՊ-ական պատգամաւորներին գալ եւ ստորագրել։

«Ստիպում են, որ Հայաստանը միջանցք տրամադրի թուրք–ադրբեջանական տանդեմին։ Այդ օղակը օրըստօրէ սեղմւում է, կարեւոր յանցագործն Ադրբեջանն է եւ նրա իրականացրած սադրանքները, բայց Հայաստանի իշխանութիւնները ոչինչ չեն արել միջազգային հարթակում՝ Ադրբեջանի յանցագործութիւնը պատշաճ կերպով ներկայացնելու։ Պարտւած իշխանութիւնները թէ՛ ներսում, թէ՛ արտաքին հարթակում կոմպլեքսաւորուած են եւ նրանց վրայ ճնշումները շարունակւում են։

Կառավարութեան ղեկին նստած անձնաւորութիւնը, իմանալով, որ եթէ ինչ–որ մի մերժում լինի, հակառակորդը սկսելու է մարտական գործողութիւններ, ոչինչ չեն արել դրան նախապատրաստուելու համար։ Մեր խնդիրը պարտուած իշխանութիւններին հեռացնելն է, մեր խնդիրը բանակցողին հեռացնելն է։ Ամուր բռունցքի ներկայութեամբ միայն կարող ենք Հայաստանն ու Արցախը դուրս բերել այս վիճակից։ Կառավարութեան ղեկին նստած անձնաւորութեան հեռացնելը մեր այսօրուայ օրակարգն է»,– ասաց Սէյրան Օհանեանը։

Յիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները մինչեւ 01։15–ը ժամանակ են տւել իշխանական պատգամաւորներին՝ գալու եւ ստորագրելու համար։

Նոոյն համախմբման նաև ելոյթ ունեցաւ Իշխան Սաղաթելեանը: ՀՅԴ ԳՄ նախագահ և ԱԺ պատգամաւորը յայտարարեց որ «եթէ ՔՊ պատգամաւորները չեկան, կը հրապարակենք դրանց տան հասցեները, գնալու ենք իրանց հետևից»:

Մանրամասները տեսանիւթում

Share